Artsakhpress

Միջազգային

Սկանդալ Բաքվում՝ Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օրերս Բաքվում կայացած հանդիպումը դրամատիկ է ստացվել և քիչ է մնացել սկանդալի վերածվի։

Սկանդալ Բաքվում՝ Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ

Սկանդալ Բաքվում՝ Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: kommersant.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահը հանդիպման համար պետք է ժամաներ այն հյուրանոցը, որտեղ իջևանել էր Էրդողանը՝ Four Seasons։

Ինչ-որ պահի բանակցությունների սրահում հայտնվել է Թուրքիայի նախագահը՝ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և պատվիրակության մի քանի անդամների ուղեկցությամբ։

Դա, մեղմ ասած, անսպասելի է եղել. չկար ոչ միայն Վլադիմիր Պուտինը, այլև ռուսական պատվիրակությունից ոչ ոք։ Էրդողանը չորս կողմն է նայել՝ փնտրելով գործընկերոջն ու մռայլվել է։

«Պարզ իրադրություն չէր, դա արարողակարգի տապալում էր՝ հավանաբար թուրքական. նրանք շեֆին բանակցային սենյակ էին կանչել այն դեպքում, երբ Ռուսաստանի նախագահն անգամ իր հյուրանոցից դուրս չէր եկել»,- գրում է ռուսական լրատվամիջոցը։

Թուրքիայի նախագահը կողքերն է նայել, իսկ Վլադիմիր Պուտինը ոչ միայն ուշանում էր, այլև անգամ չէր էլ պատրաստվում գալ։

Հենց այդ պահին կարելի է ասել ներխուժեցին փրկիչները՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը։ Նրանց հաջորդեցին «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն ու էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, գրում է kommersant.ru-ն։

Սերգեյ Լավրովն անմիջապես մոտեցել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նա բարևել է, սակայն չի ժպտացել՝ անգամ քաղաքավարությունից ելնելով։ Պարոն Լավրովը խոսել է նրա ու Թուրքիայի արտգործնախարարի հետ, կարծես նրա համար կարևոր չէր՝ Թուրքիայի նախագահը պատասխանում է, թե ոչ։

Ինչ- որ պահի Էրդողանի նյարդերը տեղի են տվել, և նա արագ դուրս է եկել սենյակից։ Իրավիճակը սկանդալային է եղել։

Անսպասելիորեն Էրդողանը հայտնվել է արդեն մեկ այլ դռնից, և մի քանի րոպե անց մտել է Վլադիմիր Պուտինը։


Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմավորել է նրան, սեղմել ձեռքն ու լռել։ Նա այդպես էլ նստել է բազկաթոռին՝ ոչինչ չասելով։ Սակայն Ռուսաստանի նախագահն էլ չի շտապել խոսել։ Նրանք այդպես նստել են լրագրողների ներկայությամբ ու մի քանի րոպե չեն խոսել։

Լրագրողները չեն հեռացել, և դա զգալով՝ Էրդողանը հանկարծ ասել է, որ Եվրոպական խաղերի բացումն իրեն դուր է եկել, սակայն Եվրամիության առաջնորդներից ոչ ոք չի եղել։

«Անհասկանալի է, թե ինչո՞ւ նա հենց դա ասաց»,- գրում է լրատվամիջոցը։ Վլադիմիր Պուտինը ևս տարօրինակ արձագանք է տվել։ «Ոչինչ, փոխարենը Թուրքիան, որպես ԵՄ մտնելու թեկնածու, ներկայացնում էր ողջ Եվրամիությունը»,- ասել է ՌԴ նախագահը։

Դա կոպիտ հնչեց. պարզ է, որ դա այդքան տարի ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի նախագահի համար ցավոտ թեմա է, գրում է լրատվամիջոցը։ «Մենք գործընթացի մեջ ենք»,-դժկամությամբ ասել է Էրդողանը։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search