Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտի պատկերասրահը ընթացիկ տարում հետաքրքիր անակնկալներ է խոստանում

Ստեփանակերտի պատկերասրահի պատասխանատուները ընթացիկ տարում պատրաստվում են կազմակերպել մի շարք հետաքրքիր ցուցադրություններ:

Ստեփանակերտի պատկերասրահը ընթացիկ տարում հետաքրքիր անակնկալներ է խոստանում

Ստեփանակերտի պատկերասրահը ընթացիկ տարում հետաքրքիր  անակնկալներ է խոստանում

Ստեփանակերտի պատկերասրահի պատասխանատուները ընթացիկ տարում պատրաստվում են կազմակերպել մի շարք հետաքրքիր ցուցադրություններ: Այդ ուղղությամբ արդեն բավարար աշխատանք է իրականացվել, և, չբացահայտելով բոլոր մանրամասները, պատկերասրահի տնօրեն Ելենա Դադայանը այնուամենայնիվ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում որոշ մանրամասներ հայտնեց: Տնօրենի տեղեկացմամբ, նախ պատկերասրահի ֆոնդը վերջերս նոր համալրում է ստացել և  այժմ ունի 329 նկարներ ու 50 քանդակներ: Հին նմուշների մի մասը վերականգնման կարիք ունի, քանի որ նախկինում ունեցած սուղ պայմանները հնարավորություն չեն տվել լիարժեք կերպով պահպանել ունեցածը:  Ի դեպ, Ե. Դադայանի տեղեկացմամբ, այդ ստեղծագործությունների մի մասը ԼՂՀ նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցի աջակցությամբ վերջերս վերականգնվել է: «Այդ և նոր աշխատանքների ցուցադրություն ընթացիկ տարում մեր պատկերասրահում, անշուշտ, կազմակերպվելու է, սակայն այսօր ես կցանկանայի ուշադրության հրավիրել մի ցուցահանդեսի, որը պետք է տեղի ունենա հունիսի 1-ին` նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան»,-ասաց Դադայանը` հավելելով, որ ՀՀ նկարիչների միության անդամ, զգեստների ձևավորող Անահիտ Առաքելյանի հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ օրը Ստեփանակերտի քաղաքային պատկերասրահում երեխաների կողմից սիրված  տարբեր մուլտհերոսների զգեստներտներով տիկնիկների ցուցահանդեսի կազմակերպմանը:                                                                                               Նախապես հրավիրելով բոլոր երեխաներին` դիտելու այդ ցուցադրությունը, Ե. Դադայանը նշեց, որ ներկայացումը իր տեսակով նոր երևույթ կլինի մինչև այժմ Ստեփանակերտում կազմակերպված ցուցահանդեսների շարքում, և համոզմունք հայտնեց, որ այն երեխաներին շատ դուր կգա:

 

 


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հագուստի արտադրությամբ զբաղվող ընկերությունն աշխատանքի է հրավիրում ավելի քան 100 աշխատակիցների

Վիճաբանության հետևանքով երկու հոգի տեղափոխվել են Մարտակերտի շրջբուժմիավորում. գործածվել են ատրճանակներ

Ո՞րն է եղել Շուշիում շմոլ գազից թունավորման պատճառը. պարզաբանում

Առողջապահության նախարարն այցելել է Շուշիում շմոլ գազից թունավորված երեխային

Քաշաթաղի հարավային թևում նոր խոշոր ներդրումային ծրագիր կիրականացվի. Արայիկ Հարությունյան

Արարատ լեռան վրա Նոյյան տապանի հետքեր, որոնք ԱՄՆ ԿՀՎ–ն 50 տարի թաքցրել է. թուրքական թերթ

Հայրենյաց պաշտպանի օրը կնշվի հունվարի 28-ին և կլինի ոչ աշխատանքային

Գազի հաշվիչները կհանվեն բնակարաններից. գործընթացը սկսված է

Թրամփը ստորագրել է ցեղասպանությունների և վայրագությունների կանխարգելման մասին Էլի Վիզելի ակտը. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է քայլը

Search