Թուրինի «Յուվենտուսը» շարունակում է հետաքրքրվել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:
Մխիթարյանն ու Օսկարը՝ «Յուվենտուսի» գլխավոր տրանսֆերային նպատակներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Sport Mediaset-ի փոխանցմամբ` 26-ամյա հայ կիսապաշտպանն ու Լոնդոնի «Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Օսկարը Իտալիայի չեմպիոնի գլխավոր տրանսֆերային թիրախներն են: Թուրինյան ակումբը փնտրում է հարձակողական կիսապաշտպանի եւ մտադիր է ձեռքբերումը կատարել այս ամռանը:
Ավելի վաղ նշվել էր, որ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է նաեւ իտալական «Ռոման»: