Artsakhpress

Հասարակական

Շահումյանի շրջանի Նոր Վերին Շենի դպրոցը օժանդակության կարիք ունի

ԼՂՀ Շահումյանի շրջանի Նոր Վերին Շենի Ջալալ Ջալավյանի անվան միջնակարգ դպրոցը շահագործման է հանձնվել 2002 թվականից. դպրոցն ունի 70 աշակերտ:

Շահումյանի շրջանի Նոր Վերին Շենի դպրոցը օժանդակության կարիք ունի

Շահումյանի  շրջանի Նոր Վերին Շենի  դպրոցը   օժանդակության  կարիք   ունի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է դպրոցի տնօրեն Շահեն Մարգարյանը և ավելացրել, որ նախադպրոցական խումբ է հաճախում 15 երեխա:

«Դպրոցը ապահովված է ինտերնետ ցանցով: Ունենք համակարգչային նոր կաբինետ՝ 15 գործող համակարգչով,- ասել է դպրոցի տնօրենը և հավելել,- դպրոցն ապահովված է լավ մասնագետներով և միայն ռուսաց լեզվի մասնագետի պահանջարկ ենք ունենալու»:

 

 

 

Խոսելով դպրոցի խնդիրների մասին՝ Շ. Մարգարյանը նշել է նաև, որ կրթարանը չունի միջոցառումների ու հանդիսությունների սրահ, սպորտդահլիճ, ՆԶՊ-ի կաբինետ՝ համապատասխան պարագաներով: Դպրոցի գրադարանը համալրված չէ գեղարվեստական գրքերով:

Կարիք կա շենքային պայմանների բարելավման այլ խնդիրներ ևս:

«Այս տարի դպրոցը թողարկել է 4 շրջանավարտ. բոլորն էլ հայտ են ներկայացրել բուհ ընդունվելու համար,-նշել է Շ. Մարգարյանը և ավելացրել,- սակայն ուրախալին այն է, որ մեր դպրոցն ունի շնորհալի աշակերտներ, ովքեր մասնակցում են շրջանային օլիպիադաների և տարաբնույթ այլ միջոցառումների»:

«Այն շրջանավարտները, ովքեր համալսարանն ավարտելով վերդառնում են գյուղ, դպրոցն ապահովում է նրանց աշխատանքով, իսկ տղաները հիմնականում աշխատանքի են անցնում ԼՂՀ զինված ուժերում՝ որպես պայմանագրային զինծառայողներ»,- տեղեկացրել է դպրոցի տնօրենը: Շ. Մարգարյանը նաև ափսոսանք է հայտնել, որ 262 բնակչություն ունեցող Նոր Վերին Շեն գյուղը չունի մանկապարտեզ:



     

Քաղաքական

Սա Փաշինյանի, բայց ոչ հայ ժողովրդի ընտրությունն է. Պետդումայում արձագանքել են Արցախի Հանրապետության լուծարման որոշմանը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման որոշումը դրական է ռազմական գործողությունները դադարեցնելու տեսանկյունից, ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։ 

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարևորագույն ասպեկտը մարդասիրական է, Ռուսաստանն անհրաժեշտ օգնություն է ցուցաբերում տարածաշրջանի այն բնակիչներին, որոնք ցանկություն են հայտնել մեկնել Հայաստան. այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով Արցախի Հանրապետության իշխանությունների՝ հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին:

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, թե ինչ աշխատանքներ են ընթանում ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածության hամաձայն

Սկսվել է Պաշտպանության բանակի սպառազինությունները հանձնելու գործընթացը. ՌԴ ՊՆ

Գորիս-Արցախ մայրուղով ռուս խաղաղապահների՝ սննդով բեռնված երկրորդ շարասյունն անցավ․ տեսանյութ

Ադրբեջանցիները ապամոնտաժել են հայկական տանկ-հուշարձանը

Սամվել Շահրամանյանը հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված մեր հայրենակիցներին

Արցախից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կտեղափոխվեն ՀՀ

ՄԻՊ-ը և այլ մարմիններ երկու օրում ստացել են ավելի քան 600 դիմում անհետ կորածների վերաբերյալ

ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Search