Artsakhpress

Հասարակական

Մահացել է Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս պատրիարքը

75 տարեկան հասակում մահացել է Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս պատրիարք Տեր Ներսես Պետրոս ԺԹ կաթողիկոսը։

Մահացել է Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս պատրիարքը

Մահացել է Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս պատրիարքը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նա մահացել է այսօր  առավոտյան, Բեյրութում, սրտի կաթվածից:

 Պատրիարքը ծնվել է Կահիրեում, սովորել է Հռոմում, հոգեւորական է ձեռնադրվել 1965-ին, իսկ, 1999-ի հոկտեմբեր 7-ին ձեռնադրվել է Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս պատրիարք: Ներսես Պետրոս ԺԹ Թարմունիի առաջարկով եւ նախաձեռնությամբ է այս տարի ապրիլի 12-ին Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ մատուցել՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ Թարմունին մեծ աշխատանք է կատարել նաեւ Գրիգոր Նարեկացուն Եկեղեցու տիեզերական ուսուցիչների շարքում դասելու ուղղությամբ:


     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Search