Հանրապետությունում, հուլիսի 8-ի դրությամբ՝ այս տարվա բերքի տակ կատարված հացահատիկային մշակաբույսերի հնձի ենթակա 49 հազար 515 հեկտար ցանքատարածություններից հնձվել է 38 հազ. 251 հա-ը:
Հացահատիկայինների այս տարվա բերքատվության ցուցանիշներն անհամեմատ բարձր են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ գյուղնախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ հացահատիկայինների համախառն բերքատվությունը կազմել է 105 հազ. 419 տոննա՝ նախորդ տարվա 39 հազ.695 տ-ի փոխարեն, իսկ միջին բերքատվությունը 1 հեկտարից՝ 27.6 ցենտներ՝ նախորդ տարվա 9.8 ց/հա-ի փոխարեն:
Ընդհանուր առմամբ հնձվել է 19 հազ. 704 հա ցորեն, 17 հազ 337 հա գարի, ինչպես նաև 1210 հա հաճար: Ցորենի համախառն բերքատվությունը կազմել է 57 հազ 9 տոննա՝ 28.9 ց/հա-ից միջին բերքատվությամբ, նախորդ տարվա՝ 11 ց/հա-ի փոխարեն: Հնձված 45 հազ. 62 տ գարու միջին բերքատվությունը կազմել է 26 ց/հա՝ նախորդ տարվա 8.3 ց/հա-ի համեմատ: Հաճարի համախառը բերքատվությունը 3347 տոննա է՝ 27.7 ց/հա-ից միջին բերքատվությամբ: