Վերաբացումից հետո Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում այցելուների թիվը կտրուկ աճել է:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինսիտուտում կտրուկ ավելացել է թուրք այցելուների թիվը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը դա բացատրում է ոչ միայն թեմայի հանդեպ հետաքրքրությամբ, այլեւ նոր հավաքածուով, որը մի քանի անգամ գերազանցում է նախորդին:
Դեմոյանի փոխանցմամբ, թանգարանի հանդեպ հատկապես մեծացել է թուրք այցելուների հետաքրքրությունը: «Վերջին մեկ ամսվա ընթացքում թանգարանն ամեն օր ունեցել է թուրք այցելուներ: Նրանք շրջում են թանգարանով, ծանոթանում փաստաթղթղերին»,- հայտնեց Դեմոյանը` հավելելով, որ Երեւանում անցկացվելիք «Ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» խորագիրը կրող ցեղասպանագետների միջազգային ընկերակցության երեւանյան համաժողովին կմասնակցի նաեւ ներկայացուցիչ Թուրքիայից, ով հանդես կգա նաեւ ելույթով: