Հակառակորդի գնդակից վիրավորված քաղաքացիների միայն առաջին բուժօգնությունն է անվճար:
Հակառակորդի գնդակից վիրավորված քաղաքացիների միայն առաջին բուժօգնությունն է անվճար. Մովսես Հակոբյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով վիրավորված 85-ամյա ծերունու դեպքին, որին հրաժարվել էին անվճար բուժօգնություն ցուցաբերել:
«Քաղաքացիների վիրավորման դեպքում ցանկացած առողջապահական հիմնարկ առաջին բուժօգնությունը պարտավոր է իրականացնել անվճար, այդ թվում Զինված ուժերի հոսպիտալները: Այնուհետեւ քաղաքացիները, որոնք զինվորականներ չեն, պետք է օգտվեն ընդհանուր հիմունքներով բուժման համակարգից»,- ասաց Մովսես Հակոբյանը:
Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարությունը անվճար բուժսպասարկում է իրականացնում միայն զինվորական ծառայության մեջ գտնվող անձնակազմին: