Artsakhpress

Մշակույթ

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմին 10 նախագիծ է մասնակցում

Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում անցկացվող Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի աշխատաժողովին 10 նախագիծ է մասնակցում:

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմին 10 նախագիծ է մասնակցում

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմին 10 նախագիծ է մասնակցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հուլիսի 13-14-ն անցկացվող միջոցառումը ներառում է մասնագիտացված դասընթացներ, հանդիպումներ և նախագծերի ներկայացումներ: Ժյուրիի որոշմամբ նախապես ընտրված նախագծերից մեկին կշնորհվի ֆիլմի արտադրության աջակցության մրցանակ՝ 10 հազար ԱՄՆ դոլարի չափով:

Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանի խոսքով՝ Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմն ավանդական է դարձել:

«Մենք հայտերի ընդունման մասին հայտարարել էինք երկու ամիս առաջ: Մենք ունենք հայ և թուրք երիտասարդ կինոգործիչների շրջանակ, որոնք հետաքրքրված են նման թեմաներով: Նախորդ աշխատանքային հանդիպումը կայացել էր ապրիլին Ստամբուլում: Նախագծերի 90 տոկոսը Հայոց  ցեղասպանության թեմային էին նվիրված. դա վերաբերում է ինչպես թուրքերի, այնպես էլ հայերի ներկայացրած նախագծերին: Դա բնական էր այս տարում, բայց սա նաև ընդգծում է հայ-թուրքական պլատֆորմի արդյունքը»,- նշեց նա:

Սուսաննա Հարությունյանն ընդգծեց, որ երբ իրենք նոր էին սկսում իրականացնել կինոպլատֆորմը, շատերը հարցականի տակ էին դնում՝ ինչի՞ համար են պետք այդ շփումները, ինչի՞ համար է պետք հայ-թուրքական երկխոսությունը: Նրա խոսքով՝ նպատակն այն է, որ երիտասարդ թուրք կինոգործիչները Ցեղասպանության թեմայի, Հայաստանի մասին տեղեկանան:

«Այս աշխատաժողովին ընտրված են նախագծեր, որոնք նվիրված են Ցեղասպանությանը: Հուլիսի 14-ին մենք սկսում ենք նախագծերի ներկայացումը: Մեր հայ-թուրքական պլատֆորմի սրահում ազատորեն խոսվում է բոլոր խնդիրների մասին՝ թուրքերի մասնակցությամբ»,- հայտնեց նա:

Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն գեղարվեստական ղեկավարը վստահ է՝ հայկական հարցը պետք է հնչի միջազգային հարթակներում, այդ թվում՝ Թուրքիայում:

Կինոպլատֆորմի համար ընտրվել են Բելգին Չենգիզի «Խաթուն», Սոնա և Մարինե Քոչարյանների «Մուրատ», Րաֆֆի Նիզիբլյանի «Ես Նիզիբից եմ», Գագիկ Ղազարյանի «Հոմֆուլ», Չանթալ Փարթամյանի «Ան-տարածքներ», Դիանա Մկրտչյանի «Լռություն», Սենեմ Գոկչեի «Կ’աՐ», Ավիվա Բարխուդարյանի «Պատահաբար», Սաբրի Ումու Բոզիյլի «Մի կաթիլ ջուր» և Հաջի Օրմանի «Օտարում» նախագծերը: Հայտերի հիմնական մասը համատեղ արտադրություններ են:

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմն իր գործունեությունը սկսել է 2008 թվականին` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի (Հայաստան) և «Անադոլու Կուլտուր» կազմակերպության (Թուրքիա) համատեղ նախաձեռնությամբ: Այն կապեր է ստեղծում երկու երկրների կինոգործիչների միջև, խրախուսում և աջակցում է համատեղ կինոարտադրությունը: Կինոպլատֆորմն արդեն ֆինանսավորել է 17 կինոնախագիծ` Հայաստանից և Թուրքիայից։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search