Artsakhpress

Մշակույթ

Բաքվում հայ հետախույզի մասին նկարահանվող ֆիլմը հերթական հակահայկական աղմուկի պատճառ է դարձել

«Ռոսիա 1» հեռուստաալիքի պատվերով Բաքվում նկարահանվում է հայ լեգենդար հետախույզ Գեւորգ Վարդանյանի մասին «Լանդ-լիզ» վերնագրով ֆիլմ, ով հայտնի է որպես «Թեհրան 43» հանրահայտ ֆիլմում խորհրդային հետախուզության` 1943 թվականին գերմանական լրտեսների դեմ դիմակայության մեջ սխրագործության գլխավոր հերոսի նախատիպ:

Բաքվում հայ հետախույզի մասին նկարահանվող ֆիլմը հերթական հակահայկական աղմուկի պատճառ է դարձել

Բաքվում հայ հետախույզի մասին նկարահանվող ֆիլմը հերթական հակահայկական աղմուկի պատճառ է դարձել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆիլմը «Ռոսիա 1» հեռուստաալիքով նախատեսվում է ցուցադրել օգոստոսի վերջին:

Հետխորհրդային տարիներին հայտնի էր դարձել, որ 1943 թվականին Թեհրանում ԽՍՀՄ-ի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի առաջնորդների վրա կատարված մահափորձը կանխելու գործում գլխավոր դերակատարություն է ունեցել Իրանում «Ամիր» կեղծանունով գործող խորհրդային հետախույզ Գեւորգ Վարդանյանը:

Ֆիլմը նկարահանող ռուսաստանյան ընկերության գործադիր պրոդյուսեր Միխայիլ Շեստակովը հայտարարել է, որ ֆիլմի նկարահանման համար Ադրբեջանն ու Բաքուն ընտրվել են Իրանի հետ ուժեղ «նույնականության» պատճառով, եւ որ նոր ֆիլմի նկարահանման առիթն այն է, որ «Թեհրան 43» ֆիլմի պատմության գլխավոր հերոս Գեւորդ Վարդանյանը թոշակի անցնելուց հետո լրագրողներին խոստովանել էր, որ ֆիլմին ծանոթացել է դրա նկարահանումից հետո, եւ ափսոսանք հայտնել, որ ֆիլմում Թեհրանն այնքան էլ արժանահավատ չի երեւում եւ չափից ավելի «խղճուկ» է:

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հայ լեգենդար հետախույզի մասին ֆիլմի նկարահանումը Բաքվում Ադրբեջանում հերթական հակահայկական սպանդալի պատճառ է դարձել:

Ադրբեջանի իշխանամետ «Հագըն.ազ» կայքն անմիջապես բողոք է ներկայացրել այդ երկրի Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությանը` Բաքվում հայ հետախույզի մասին ֆիլմի նկարահանման թույլատրության հարցով:

Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության մամուլի ծառայությունն անմիջապես պատասխանել է, թե նախարարությունն, իբր, Ադրբեջանի տարածքում «Լենդ-լիզ» ֆիլմի նկարահանման թույլատրություն չի տվել, եւ որ «տվյալ դեպքում իրենց ոչ ոք չի դիմել»:

Միխայիլ Շեստակովը «Հագըն.ազ»-ի թղթակցին ասել է, որ ֆիլմում իրենց, իբր,  հաջողվել է շրջանցել «հայկական թեման»:

«Նախնական սցենարով ծրագրվում էր, որ ֆիլմում պետք է ներկա գտնվեն Թեհրանում հայկական սփյուռքի ներկայացուցիչները, եւ ցուցադրվի հայկական գերեզմանոցը, բայց հետո մենք հրաժարվել ենք դրանից: Իսկ ինչ վերաբերվում է գլխավոր հերոսին, ապա նա ազգությամբ ռուս խորհրդային հետախույզ Իվանն է», -ասել է Շեստակովը:

Հետաքրքիր է, որ ադրբեջանցի թղթակցի այն հարցին՝ ի՞նչ տարբերություն, թե ազգությամբ ով է «Լենդ-լիզ» ֆիլմի հերոսը, եթե «Թեհրան 43» ֆիլմից հետո հայտնի է դարձել, որ նրա նախատիպը Գեւորգ Վարդանյանն է, Շեստակովն ասել է. «Ես «Թեհրան 43»-ը չեմ դիտել»:

Ռուսաստանյան նկարահանող խմբի Բաքու այցի կազմակերպիչ հեռուստալրագրող Շաքիր Էմինբեյլին հուլիսի 13-ին հարցաքննության է կանչվել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարություն:

«Թեհրան 43» ֆիլմի շնորհիվ, որը խորհրդային եւ ֆրանսիական կինոյի փայլուն դերասաններ Իգոր Կոստոլեւսկիի, Արմեն Ջիգարխանյանի, Նատալյա Բելոխվոստիկովայի եւ Ալեն Դելոնի մասնակցությամբ համատեղ նկարահանվել էր «Մոսֆիլմ», Mediterranee Cinema, Pro Dis Film ստուդիաների կողմից, միջին եւ մեծ տարիքի հանդիսատեսին լավ հայտնի է Երրորդ ռեյխի ամենագաղտնի պլանը ձախողած` գերմանացի լրտեսների հետ դիմակայության մեջ խորհրդային հետախուզության սխրագործության մասին պատմություն:  Գերմանացի լրտեսները Հիտլերի անմիջական հրամանով պետք է մի հարվածով ազատվեին միլիոնավոր մարդկանց ճակատագիրն ու աշխարհի ապագան լուծելու համար Թեհրան ժամանած հակահիտլերյան կոալիցիայի առաջնորդ Ստալինից, Ռուզվելտից եւ Չերչիլից:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search