Artsakhpress

Մշակույթ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակին նվիրված գիտաժողովի մասնակիցները տպավորված են Հայաստանի մշակութային ժառանգությամբ

«Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային գիտաժողովի օտարերկրյա մասնակիցները տպավորված են Հայաստանով և երկրի մշակութային ժառանգությամբ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակին նվիրված գիտաժողովի մասնակիցները տպավորված են Հայաստանի մշակութային ժառանգությամբ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակին նվիրված գիտաժողովի մասնակիցները տպավորված են Հայաստանի մշակութային ժառանգությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հուլիսի 13-ին նրանք շրջայց են կատարել Գեղարդում և Գառնիում: Շրջայցի ընթացքում գիտաժողովի մասնակիցները լրագրողներին փոխանցել են իրենց տպավորությունները:

Բանգլադեշի մշակույթի նախարար Ասադուզաման Նուռն ընդգծել է, որ ինքը շատ ուրախ էր, երբ առաջին անգամ եղավ Երևանում: «Հայաստանի և Բանգլադեշի հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն, և ես շատ ուրախ էի, երբ արդեն Երևանում էի: Շատ ուրախացա, երբ իմացա, որ Երևանում Բանգլադեշ անվանումով թաղամաս կա, իսկ երբ մոտիկից ծանոթացա հայկական հարուստ մշակութային ժառանգությանը, հասկացա, որ հայաստանյան մշակույթը նախաքրիստոնեական և քրիստոնական դարաշրջանների համադրում է: Տպավորված եմ այն ամենով, ինչ այստեղ տեսա: Ես կարևորում եմ նաև Հայաստանի մշակույթի նախարարության հետ հուլիսի 12-ին ստորագրված՝ մշակութային ոլորտում  համագործակցության հուշագիրը, որը հայ-բանգլադեշական մշակութային հարաբերությունների զարգացման նոր ուղիներ կբացի»,- եզրափակել է նախարարը:

Գիտաժողովի մասնակիցններից Կանադայում բնակվող բուլղարուհի Լիդիա Վոլգանովան լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանում եղել է նաև 13 տարի առաջ, և հիմա տպավորված է զարգացման այն մակարդակով, որն արձանագրել է Հայաստանը այս ընթացքում: «Ինձ ուրախացնում է այն, որ այստեղ մարդկանց մեծ մասը հավատում են իրենց երկրին և աշխատում է այն զարգացման ճանապարհով տանելու ուղղությամբ: Տպավորված եմ այն հարուստ մշակութային ժառանգությամբ, որ տեսնում եմ այս երկրում: Հայաստանը մշակութային երկիր է, և շատ երկրներ Հայաստանից շատ բան ունեն սովորելու մշակութային ժառանգությունը, ավանդույթները պահպանելու հարցում: Այս կոնֆերանսը, որը կազմակերպվել է Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ, ևս խոսում է այն մասին, որ Հայաստանը մշակութային երկիր է»,- ասել է Լիդիա Վոլգանովան: 

«Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային գիտաժողովն անցկացվում է Երևանում: Գիտաժողովին, որը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին,  մասնակցում են 45 երկրների պատվիրակներ: Գիտաժողովի շրջանակներում կայացել են «Մշակույթի դերը կայունզարգացման գործում 2015թ. օրակարգից հետո. նոր իրականություն և հեռանկարներ» խորագրով լիագումար և «Մշակույթի ապագան. ապագայի մշակույթը» եզրափակիչ նիստերը, ինչպես նաև թվով 3՝ «Մշակութային ժառանգությունը` որպես մարդկային համախմբման և հոգևոր հաղորդակցման գործոն», «Մշակութային բազմազանությունը միջմշակութային երկխոսության և կայուն զարգացման երաշխիք», «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը փոփոխվող աշխարհում» թեմատիկ նիստերը: 

 


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում 2-ամյա երեխա է թունավորվել

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ

Search