Թուրքիայի հարավում գտնվող Ադանայի վարչական շրջանում հնագետները հայտնաբերել են աստվածաշնչյան հունարեն տեքստով խճանկար, որը զբաղեցնում է 120 քառակուսի մետր տարածք։
Ադանայի շրջանում հայտնաբերվել է աստվածաշնչյան տեքստով խճանկար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Տեղական BGN News պորտալի փոխանցմամբ՝ 15մ երկարությամբ և 8մ լայնությամբ խճանկարի վրա պատկերված են նաև 16 ընտանի և վայրի կենդանիներ՝ գայլ, հովազ, ոչխար, օձ, ցուլ:
Խճանկարի վրա կան Եսայի մարգարեից մեջբերումներ. «Գայլն ու գառը կարածեն միասին, առյուծը խոտ կուտի, օձի համար մոխիրը սնունդ կդառնա. նրանք վնաս չեն հասցնի Իմ սուրբ լեռան ողջ տարածքում՝ ասում է Տերը»:
Պեղումները կատարվում են Ադանայի նահանգի 15 վայրերում՝ նոր կառուցվող թանգարանի համար ցուցանմուշներ գտնելու նպատակով:
Թուրքիայի հարավում գտնվող Ադանայի վարչական շրջանում հնագետները հայտնաբերել են աստվածաշնչյան հունարեն տեքստով խճանկար, որը զբաղեցնում է 120 քառակուսի մետր տարածք։ Այս մասին հայտնում է տեղական BGN News պորտալը:
15մ երկարությամբ և 8մ լայնությամբ խճանկարի վրա պատկերված են նաև 16 ընտանի և վայրի կենդանիներ՝ գայլ, հովազ, ոչխար, օձ, ցուլ: