Artsakhpress

Մշակույթ

Մեծ է սփյուռքահայերի հետաքրքրությունը Շուշիի նկատմամբ

Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի այցելուներին է ներկայացվում աշխարհի տարբեր ծայրերից՝ Հայաստանից, Վրաստանից, ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Մադագասկարից, Եթովպիայից, Հայիթիից, Մոնղոլիաից, Ինդոնեզիաից և այլ տեղերից Արցախ բերված արվեստի գործեր:

Մեծ է սփյուռքահայերի հետաքրքրությունը Շուշիի նկատմամբ

Մեծ  է    սփյուռքահայերի  հետաքրքրությունը  Շուշիի    նկատմամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի վարիչ Դոնարա Հարությունյանը: «Համեմատած մյուս տարիների հետ այս տարի քչացել են թանգարան այցելողների թիվը: Կարելի է առանձնացնել, որ ընթացիկ տարվա ապրիլ և մայիս ամիսներին առավել շատ էր զբոսաշրջիկների հոսքը, որը,  ըստ երևույթին,    կապված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ»,-նշել է Դ. Հարությունյանը և հավելել, որ զբոսաշրջիկները հիմնականում հետաքրքրված  են Շուշիի պատմությամբ:

«Հիմնականում այցելուներ ունենք  Ավստրալիայից, Ճապոնիայից, Չինաստանից, ԱՄՆ-ից: Ի  դեպ  վերջին տարիներին  դեպի  Արցախ      նկատվում է  սփյուռքահայերի մեծ հոսք:

 

Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին թանգարան է  այցելել 1132 զբոսաշրջիկ, որոնցից 335-ը արտերկրից են»,-ասել է Դ. Հարությունյանը և ավելացրել, որ 2014 թվականին  այցելուների ընդհանուր թիվը եղել է 6265, որոնցից՝ 925-ը արտերկրից:

Թանգարանի վարիչի   խոսքով   հիմնական այցելուներն այնքան էլ տեղյակ չեն լինում Արցախի պատմությանը, շատերն   էլ այն կարծիքին  են, որ Արցախում    իրավիճակ է լարված սակայն անձամբ Արցախում լինելով՝  ականատես   են  լինում   ճիշտ հակառակ պատկերի:

Թանգարանը տեղակայված է Շուշիի հին կառույցներից մեկի՝  նախկին իջևանատան վերականգնված և վերակառուցված շենքում:

Հարկ  է   նշել,  որ  Շուշիի կերպարվեստի պետական թանգարանը ստեղծվել է 2013 թվականի մայիսի 9-ին՝ Գրիգորի Արկադիի Գաբրիելյանցի նախաձեռնությամբ և օգնությամբ:

Թանգարանն ունի շուրջ 600 արվեստի գործ:


     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում 2-ամյա երեխա է թունավորվել

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ

Search