Կահիրեի քրեական դատարանը վերսկսել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի դատավարությունը:
Կահիրեում վերսկսվել է Մուհամմադ Մուրսիի դատավարությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս անգամ նա մեղադրվում է Քաթարի օգտին լրտեսություն կատարելու մեջ:
Լուրեր են շրջանառվում, որ նա գաղտնի տեղեկություն է հայտնել եգիպտական բանակի և բյուջեի մասին:
Մեղադրանք է առաջադրվել նաև «Մուսուլման եղբայրների» ևս 10-ն անդամների:
Մուրսիի հանդեպ լրտեսության մեղադրանքն առաջադրվել է 2013թ. դեկտեմբերին, նրա հետ մեկտեղ մեղադրվել են «Մուսուլման եղբայրների» 35 ղեկավարներ:
Ավելի վաղ նա մեղադրվել է Իրանի օգտին լրտեսություն կատարելու մեջ, և այդ գործով դատավճիռը կայացվել է 2015թ. մայիսի 16-ին: Դատարանը կայացրել է Մուրսիին մահվան դատապարտելու վճիռ:
Մուրսիի իշխանությունը տապալվել է 2013թ. հուլիսին: