Artsakhpress

Հասարակական

Ինչո՞ւ են ուշանում կրթության ոլորտի աշխատավարձերը

Արցախում հանրակրթության, մշակույթի ոլորտների աշխատողների աշխատավարձի տրամադրումը հետաձգվել է միայն մի քանի օրով և այլն էլ` միայն հունիս ամսվա աշխատավարձը։

Ինչո՞ւ են ուշանում կրթության ոլորտի աշխատավարձերը

Ինչո՞ւ են ուշանում կրթության ոլորտի աշխատավարձերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին NewsBook-ի հետ զրույցում պարզաբանեց ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը՝ հերքելով այն լուրերը, թե Արցախում կրթության ոլորտի աշխատավարձերն ուշացնում են` հունվարից սկսած։ Վերջինս փոխանցմամբ՝ աշխատավարձերի ուշացման պատճառն էլ պայմանավորված է տեխնիկական հարցերով։

«Բոլորը չեն, որ հայտը ժամանակին են տալիս։ Ուշացումը դրանից է լինում։ Մի շրջվարչակազմի ղեկավարությունը աշխատավարձերի ցուցակը շուտ է տալիս, մյուսը` ուշ։ Խնդիրը նաև այն է, որ կան դպրոցներ, որոնք կրթության նախարարությանն են պատկանում, կան դպրոցներ, որոնք համայնքապետարանի ենթակայության տակ են, կան նաև դպրոցներ, որոնք շրջվարչակազմերի ենթակայության տակ են:

Համակարգված չէ այդ հայտերի հավաքագրումը, դրա համար խնդիր է ստեղծվում։ Կրթության նախարարությունն ավելի շուտ է հայտը տալիս, իրենք ավելի շուտ են աշխատավարձ ստանում։ Ստեփանակերտի քաղաքապետարանն ինքն է որոշում` երբ է աշխատավարձ տալիս։ Օրենքի տեսակետից էլ ուշացում չի եղել, որովհետև մինչև ամսվա վերջ Կառավարությունը կարող է աշխատավարձ տալ։ Ուսուցիչները սովոր են, որ ճիշտ ժամանակին են ստանում, մի քանի օր ուշացել է և կասկածներ են ստեղծվել ու բանբասանքների առիթ դարձել»,- մեկնաբանել է Ա. Բեգլարյանը։

ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղարը տեղեկացրեց նաև, որ վարչապետը խորհրդակցություն է հրավիրել և հրահանգել, մինչև ամսվա առաջին տասնօրյակն ավարտել կրթության ոլորտի աշխատողների աշխատավարձերի տրամադրումը։


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search