Կահիրեի քրեական դատարանը հուլիսի 27-ին եգիպտացի դատավորներին վիրավորելու գործով հերթական նիստն է անցկացրել, որի ընթացքում Եգիպտոսի նախկին նախագահ, ամբաստանյալ Մուհամմեդ Մուրսին հայտարարել է, որ չի ճանաչում իր դեմ դատավարությունը։
Եգիպտոսի նախկին նախագահ Մուրսին հայտարարել է, որ չի ճանաչում իր դատավարությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Մուրսին, նախքան դատավորը կանջատեր նրա միկրոֆոնը հասցրել է բացականչել,- «Ես ուզում եմ հայտարարել, որ չեմ ճանաչում այս դատավարությունը, թեեւ հարգում են արդարադատությունը։ Ես նաեւ հայտարարում եմ, որ ես հեղափոխական եմ եւ մերժում եմ հեղաշրջումը» ։
Այս գործով Մուրսիից բացի անցնում են նաեւ «Մուսուլման եղբայրներ» խմբավորման 24 անդամ։