«Համաձայնություն» քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանի դիտարկմամբ՝ ԼՂ հակամարտության լուծման բանակցային գործընթացում նոր փուլ է սկսվելու:
ԼՂ հակամարտության լուծման բանակցային գործընթացում նոր փուլ է սկսվելու. Դավիթ Շահնազարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակելու են իրենց աշխատանքը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում նոր բախումներ թույլ չտալու ուղղությամբ:
Բացի այդ` ես կարծում եմ, որ ԼՂ հակամարտության լուծման բանակցային գործընթացի նոր փուլում կշեռքի նժարը լինելու է Հայաստանի կողմը, քանի որ Ադրբեջանը վերջին շրջանում լուրջ հակասությունների մեջ է մտել Արևմուտքի մի շարք պետությունների հետ»,- «ԼՂ հակամարտություն. ապասառեցո՞ւմ, թե՞ բանակցությունների վերսկսում» սեմինարին այսպիսի կարծիք հայտնեց «Համաձայնություն» քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը` հավելելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չունի այդքան քաղաքական կամք պատերազմը վերսկսելու համար: