Թուրքական «Sabah» իշխանամետ թերթի կայքն իր ավանդական հակահայկական քարոզչության շրջանակներում այս անգամ էլ անդրադարձել է Զորավար Անդրանիկի կերպարին:
Թուրքական «Sabah» թերթը փորձել է աղավաղել Զորավար Անդրանիկի կերպարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ կայքը զորավարի նկարներին զուգահեռ տեղադրված տեքստերում նշում է, որ Անդրանիկ Օզանյանը եղել հայ պարտիզանների առաջնորդն ու ռուսական բանակի կազմում հայ կամավորականների զորամիավորումների հրամանատարը:Այնուհետև անցնում է զորավարի կերպարի սևացմանը` նրան մեղադրելով Օսմանյան կայսրության մեջքից հարվածելու, խաղաղ բնակչության ջարդեր իրականացնելու մեջ: