Սերբիայի Սուբոտիցա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում ավարտվեցին 46 և 58 կգ քաշայինների մրցամարտերը:
Ըմբշամարտ. Արսեն Հարությունյանն եւ Վազգեն Թեւանյանը՝ Եվրոպայի չեմպիոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: armsport.am-ի փոխանցմամբ՝ Հայաստանը ներկայացնող մասիսցի Արսեն Հարությունյանը, եզրափակչում 10:3 հաշվով հաղթելով վրացի ըմբիշ Գիորգի Չախիձեին, 46 կգ քաշայինների պայքարում հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
58 կգ քաշայինների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի արժանացավ արտաշատցի Վազգեն Թևանյանը, ով եզրափակչում պարտության մատնեց թուրք ըմբիշի:
100 կգ քաշայինների աշխարհամասի ուժեղագույն պատանու կոչման համար վանաձորցի Հովհաննես Մաղաքյանը կպայքարի Ադրբեջանը ներկայացնող Ալիմոգամեդ Ալիխմաևի հետ: Այս մասին հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: