ԼՂՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի՝ այսօր կայացած նիստում, ի թիվս օրակարգային այլ հարցերի, քննարկվել և հաստատվել է «Ջուր-էներգիաե սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Հոչանցե փոքր հիդրոէլեկտրակայանում սահմանված կարգով էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզավորված գործունեություն իրականացնելու մասին հարցը:
Արցախում կգործեն նոր ՀԷԿ-եր. ՀԾՏՄԿՊ հանձնաժողովը սահմանել է ՓՀԷԿ-երից առաքվող էլեկտրաէներգիայի սակագները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես նշել են ոլորտի պատասխանատուները, շահագործման հանձնված «Հոչանցե ՓՀԷԿ-ում լիցենզավորված գործունեությունն իրականացվում է ընթացիկ տարվանից: Այն շահագործման է հանձնվել 4 հիդրոագրեգատներով, որոնցից յուրաքանչյուրի դրվածքային հզորությունը կազմում է 1.52 մեգավատ:
Նիստում սահմանվել է «Ջուր-էներգիաե ՍՊԸ-ի «Հոչանցե ՓՀԷԿ –ից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը, ըստ որի՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց այն կկազմի 21.167 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 25.4 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: Բացի այդ, սահմանվել է նաև «Մեգատոն ե ՓԲԸ «Եղեգնուտե փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը, որը նույնպես կազմում է 21.167 դրամ ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 25.4 դրամ/կվտժ-ի ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:
ՀԾՏՄԿՊ հանձնաժողովը նիստի շրջանակներում հիդրոէլեկտրակայանի կառուցման գործունեություն իրականացնելու համար լիցենզիա է տրամադրել «Վիսավտե սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որն էլ կգործի մինչև 2018 թվականի օգոստոսի 7-ը: Լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից լիցենզավորված անձին իրավունք է տրվում և պարտավորեցվում կառուցել 7.243 մվտ դրվածքային հզորությամբ փոքր հիդրոէլեկտրակայան: