Artsakhpress

Միջազգային

Անգլիացի զբոսաշրջիկների համար Թուրքիան ամենավտանգավոր հանգստավայրերից է

Անգլիացիների համար ամենավտանգավոր վայրը Թուրքիան է:

Անգլիացի զբոսաշրջիկների համար Թուրքիան ամենավտանգավոր հանգստավայրերից է

Անգլիացի զբոսաշրջիկների համար Թուրքիան ամենավտանգավոր հանգստավայրերից է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է թուրքական «Gazete Vatan» պարբերականը՝  հղում անելով մեծբրիտանական իրավաբանական ընկերության հրապարակած վիճակագրական տվյալներին: Ըստ այդմ՝  անգլիացիների համար ամենավտանգավոր հանգստավայրերը գտնվում են Իսպանիայում, Հունաստանում և Թուրքիայում:

Աղբյուրը նշում է , որ Մանչեսթերում գտնվող իրավաբանական ընկերության տվյալների համարձայն՝ անցյալ տարվա ընթացքում նշված երկրներում չափազանց մեծ թվով վթարներ ու պատահարներ, որոնցից տուժել են անգլիացի զբոսաշրջիկները, և այդ առթիվ նշյալ երկրներին մեծ թվով փոխհատուցման հայցեր են ներկայացվել:

Մեծ Բրիտանիայի քաղաքացիները մեծ մասամբ դժգոհում են նշյալ երկրների հանգստավայրերում կիսաեփ սննդից, աղտոտ լողավազաններից,  օդապարիկների և ջրային սպորտաձևերի հետ կապված վթարներից:

Մասնավորապես Թուրքիայում անգլիացի զբոսաշրջիկների հետ առավել հաճախ տեղի են ունեցել դժբախտ պատահարներ՝ կապված ջրային սպորտի հետ:

 


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search