Համահայկական 6-րդ ամառային խաղերը պետք է եղբայրության խորհուրդ ունենա յուրաքանչյուր մասնակցի համար:
Համահայկական խաղերը եղբայրության խորհուրդ պետք է ունենան մարզիկների համար. Պերճ Հալաճյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Համահայկական խաղերի հանդբոլի ամբողջ մրցաշարը լեցուն էր սպորտային կրքով: Բոլոր մասնակից թիմերի ուժերը հավասար էին: Տղաները մեծ ջանսիրությամբ էին խաղում: Հենց եզրափակիչն էլ կարող է օրինակ լինել, քանի որ երկու անգամ թիմերը մրցեցին լրացուցիչ ժամանակում: Բոլոր թիմերը որ մասնակցում էին ունեին հավասար ուժեր: Համահայկական 6-րդ ամառային խաղերի յուրաքանչյուր մասնակից մարզիկի համար պետք եղբայրության խորհուրդ ունենա: Նրանք պետք խաղադաշտ դուրս գան ինչպես եղբայրներ: Միայն լավ խաղերն են, որ կարող են ազգին համախմբել: Ցանկացած մրցաձևի հետաքրքիր խաղեր հաճույք կպարգեն հանդիսատեսին: Հենց այսպես են Հայրենիքը, Սփյուռքը և Արցախը միասնականն»,-ասել է Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի անդամ Պերճ Հալաճյանը:
Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը մայիսի 8-ին վառվեց Շուշիում և Արցախի ու Հայաստանի քաղաքներով ուղևորվեց մայրաքաղաք Երևան: Համահայկական ամառային 6-րդ խաղերը անցկացվում են օգոստոսի 2-13-ը: Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձևերին` ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացնել են ևս յոթը` լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն: Խաղերն աննախադեպ են ոչ միայն մարզաձևերի առատությամբ, այլ նաև մասնիկներից քանակով, որը թիվը գերազանցում է 6350-ը: