Artsakhpress

Սփյուռք

Թուրքիայի երիտասարդությունը հոգնել է. Ցեղասպանության ճանաչումը կազատի երկու ժողովուրդներին. Ազնավուր

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կազատի երկու ժողովուրդներին և կբացի հայ-թուրքական փակ սահմանները։

Թուրքիայի երիտասարդությունը հոգնել է. Ցեղասպանության ճանաչումը կազատի երկու ժողովուրդներին. Ազնավուր

Թուրքիայի երիտասարդությունը հոգնել է. Ցեղասպանության ճանաչումը կազատի երկու ժողովուրդներին. Ազնավուր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին pleinevie.fr-ին տված հարցազրույցում նշել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրը: Պատասխանելով լրագրողի հարցին` արդյոք  իր հետագա կյանքի վրա ազդեցություն չի թողել այն փաստը, որ Հայոց ցեղասպանության ժամանակ իր մայրը կորցրել է ողջ ընտանիքը, Ազնավուրն ասել է, որ շատ կցանկանար չլինել ներգաղթյալի որդի, սակայն այդպես է դասավորվել կյանքը։ «Ես 14 տարեկանում ծնողներիս փաստաթղթերի հետ կապված մոտեցա համապատասխան մարմնի պատուհանին և սկսեցի բղավել, որ ֆրանսիացի եմ։ Ինձ աշխատակիցները հիվանդ համարեցին: Ես մեծ ցանկություն ունեի ինտեգրվել ֆրանսիացիներին։ 4 տարի շարունակ ծնողներիս ընկերներն օգնել են մեր ընտանիքին թղթեր ստանալու հարցում։ Այդ հիշողությունները շատ խորն են, և ես դրանք հիշում եմ մեծ հուզմունքով»,- ասել է շանսոնյեն` ընդգծելով, որ այսօր կան նման դժվարություններ ունեցող մարդիկ, որոնց ինքը մշտապես փորձել է օգնել:

Հարցին, թե ինչու է այդքան կարևոր Հայոց ցեղասպանության ճանաչումը` Ազնավուրն ասել է. «Թուրքիայի երիտասարդությունը կարծես հոգնել է, որ բոլորը նրանց են մատնացույց անում։ Նրանց տատերն ու պապերը «փայլուն» չեն եղել, սակայն սխալ է նրանց մեղադրելը կամ նույն հարթության վրա դնելը։ Երբ մուսուլմաններն ինձ մոտենում ու հարցնում են՝ «Դու գիտես, որ ինչ արվել է՝ մեր անվան հետ են կապում», ես պատասխանում եմ, որ նույն բանն արվել է (ցեղասպանություն) կաթոլիկների կողմից։ Օրինակ՝ ինկերի մշակույթը ոչնչացվել է իսպանացիների ձեռքով: Հայոց ցեղասպանության ճանաչումը կազատի երկու ժողովուրդներին և կբացի սահմանները»:

Շանսոնյեի խոսքով` ինքը մեծ ցանկություն ունի ճանաչել Թուրքիան, սովորել, թե ինչպես են թուրքերեն ասում. «Բարև, ինչպես ես» և «խորանալ» թուրքերի մեջ, ինչպես դա արել է ֆրանսիացիների դեպքում։ «Ես նրանցից չեմ, ովքեր նշում են «Լավ թուրքը մեռած թուրքն է»։ Ես դաստիարակվել եմ մի ընտանիքում, որտեղ ոչ ոք ֆրանսերեն չէր խոսում: Այսօր իմ ֆրանսերեն երգերը գրված են մինչև վերջին ստորակետի ճշգրտությամբ»,- ասել է Ազնավուրը:

Լրագրողը նկատել է` Ազնավուրը մշտապես բարձրաձայնում է այն մասին, որ շատ է սիրում Ֆրանիան: Ի պատասխան շանսենյեն նշել է, որ երբեք չի ասել, որ շատ է սիրում Ֆրանսիան, այլ ինքն իրեն ֆրանսիացի է համարում: «Ասել, որ ես սիրում եմ Ֆրանսիան, կնշանակի, որ ես ինքն ինձ արտասահմանում եմ զգում: Ես կարող եմ ասել, որ շատ եմ սիրում Հայաստանը, քանի որ այնտեղ չեմ ապրում, այլ այնտեղ են իմ արմատները: Ես տանն ունեմ երկու դրոշ»,- նշել է հայազգի երգիչը:

Միաժամանակ, Ազնավուրն ասել է, որ փորձում է լինել ամեն տեղ` բոլոր խնդիրների հետ կապված: «Իմ ընտանիքը` նույնպես: Ես բողոքական հայ եմ»,- եզրափակել է Ազնավուրը: 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search