Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը օգոստոսի 27-ին երկրի ֆինանսական գերատեսչության ղեկավար Նատալյա Յարեսկոյին եւ վարչապետ Արսենի Յացենյուկին 120 մմ արկի նախշազարդ պարկուճ է նվիրել։
Արսեն Ավակովը Յացենյուկին 120 մմ տրամաչափի արկի նախշազարդ պարկուճ է նվիրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «112» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ նախարարը նվերը հանձնել էր վարկատուների հետ համաձայնության պայմանների հրապարակումից հետո, որոնց համաձայն՝ Ուկրաինայի պետական պարտքի մի մասը ներվել է։ Շնորհավորելով գործընկերներին՝ ՆԳ նախարարը Յարեսկոյին խորհուրդ է տվել բանակցությունների մասին գիրք գրել։
Նշենք, որ այսօր ֆինանսների նախարարը հայտարարել էր վարկատուների հետ համաձայնության գալու մասին, ըստ որի՝ երկրի արտաքին պարտքի 20 տոկոսը ներվել էր։