Artsakhpress

Տնտեսական

«Արցախ ՀԷԿ»-ն ավելացնում է արտադրության ծավալները. ընթացիկ տարում նախատեսվում է ապահովել էլեկտրաէներգիայի սպառման 65 տոկոսը

Անցած տարի հանրապետությունում սպառված մոտ 250-260 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիայի 57 տոկոսը կազմել է «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերության հիդրոէլեկտրակայանների արտադրանքը, իսկ այս տարվա կանխատեսումներով ընկերությունը նախատեսում է ապահովել էլեկտրաէներգիայի սպառման 65 տոկոսը:

«Արցախ ՀԷԿ»-ն ավելացնում է արտադրության ծավալները. ընթացիկ տարում նախատեսվում է ապահովել էլեկտրաէներգիայի սպառման 65 տոկոսը

«Արցախ ՀԷԿ»-ն  ավելացնում է արտադրության ծավալները. ընթացիկ տարում նախատեսվում է ապահովել էլեկտրաէներգիայի սպառման 65 տոկոսը

Անցած տարի հանրապետությունում սպառված մոտ 250-260 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիայի 57 տոկոսը կազմել է «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերության հիդրոէլեկտրակայանների արտադրանքը, իսկ այս տարվա կանխատեսումներով ընկերությունը նախատեսում է ապահովել էլեկտրաէներգիայի սպառման 65 տոկոսը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերության գլխավոր տնօրեն Վահրամ Բեգլարյանը՝ հավելելով, որ ընկերության ռազմավարական նպատակն է ժամանակակից սարքավորումներով հագեցած նոր հիդրոէլեկտրակայանների շահագործման ճանապարհով ընդլայնել արտադրական հնարավորությունները, որը թույլ կտա ոչ միայն բավարարել հանրապետության էլեկտրաէներգիայի ամբողջ պահանջարկն, այլև արտահանել: Վ. Բեգլարյանի հավաստմամբ, այս ուղղությամբ ընկերությունն, իրականացրել է լայնածավալ ներդրումային ծրագրեր նոր ՀԷԿ-երի կառուցման համար:

«Նախ՝ կապիտալի համալրման նպատակով 2009-2011 թթ. ընթացքում ընկերության կողմից կազմակերպվել է սովորական բաժնետոմսերի 3 հրապարակային տեղաբաշխում, որոնց արդյունքում «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ Կանոնադրական կապիտալն աճել է 108 տոկոսով»,- ասաց Վ. Բեգլարյանը՝ նշելով, որ ներկայումս ընկերությունն ունի 1246 բաժնետեր, որոնց թվում ամենախոշոր բաժնետերն է հանդիսանում ԼՂՀ կառավարությունը՝ շուրջ 48 տոկոս բաժնեմասով: «Արցախ ՀԷԿ»-ի ղեկավարի տեղեկացմամբ, Ընկերության կողմից ներգրաված միջոցներն ուղղվել են նոր հիդրոէլեկտրակայանների կառուցմանը, մասնավորապես ստեղծման պահին «Արցախ ՀԷԿ» -ն էլեկտրաէներգիա էր արտադրում միայն Սարսանգի ջրամբարի վրա կառուցված 50 ՄՎտ հզորությամբ «Սարսանգ ՀԷԿ»-ի միջոցով, որի տարեկան միջին արտադրանքը կազմում էր 100 մլն կվտ/ժ, իսկ արդեն 2010-2012թթ. ընթացքում շահագործման են հանձնվել «Թրղի-1» և «Թրղի-2» փոքր և «Մատաղիս-1», «Մատաղիս-2» ՀԷԿ-երը, որի արդյունքում ընկերության ընդհանուր հզորությունն աճել է 33,3 տոկոսով, 50-ից հասնելով 66,7 ՄՎտ-ի, իսկ տարեկան արտադրողականությունն աճել է 63 տոկոսով կազմելով մինչև 170 մլն Կվտ/ժամ:

Անդրադառնալով նոր հէկ-երի կառուցման ծրագրերին գլխավոր տնօրենը տեղեկացրեց, որ անցած տարվանից սկսվել են Ընկերության կողմից կառուցվող 5 ՄՎտ հզորությամբ և տարեկան 16,5 մլն կվտ/ժ միջին արտադրողականությամբ «Թրղե-3» փոքր ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները, որը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա աշնանը. միաժամանակ հավելելով, որ ընկերության կողմից իրականացվող ծրագրերը նպաստում են հանրապետության տնտեսության մյուս ճյուղերի կայուն զարգացմանը:

«Այս տարիների ընթացքում էապես ավելացել է «Արցախ ՀԷԿ» -ի աշխատակիցների թիվը, որն աճելով 71 տոկոսով ներկայումս հասել է մոտ 180-ի՝ 135 հազար դրամ միջին աշխատավարձով»,- ասաց Վ. Բեգլարյանը՝ ավելացնելով, որ նոր հիդրոէլեկտրակայանի շահագործումից հետո աշխատակիցների թիվը կհասնի 200-ի: Վ. Բեգլարյանը նշեց նաև, որ Ընկերության թողարկված բոլոր բաժնետոմսերը ցուցակվում են «Նասդաք Օէմեքս Արմենիա» ֆոնդային բորսայում:



     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search