Artsakhpress

Հասարակական

Հայաստանի 3700 քաղաքացու համար հանվել է ՌԴ մուտքի արգելանքը

Ռուսաստանի Դաշնություն մուտքի արգելանք ունեցող ՀՀ քաղաքացիների արգելքը հանելու գործընթացում լուրջ առաջընթաց կա, ինչը հայ-ռուսական արդյունավետ համագործակցության արդյունք է:

Հայաստանի 3700 քաղաքացու համար հանվել է ՌԴ մուտքի արգելանքը

Հայաստանի 3700 քաղաքացու համար հանվել է ՌԴ մուտքի արգելանքը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Եթե գործընթացի սկզբում Հայաստանի միգրացիոն ծառայության ուղարկած դիմումների միայն 23 տոկոսի պատասխաններն էին հետ գալիս, ապա հիմա՝ 63 տոկոսը, կամ 3 դիմումից երկուսի դեպքում դրական պատասխան է գալիս: Այս մասին ասաց ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

«Սա շատ աշխատատար գործընթաց է, որովհետև յուրաքանչյուր անձի հետ առանձին աշխատանք է տարվում, նրանցից յուրաքանչյուրին բացատրվում է դիմում գրելու ձևը, բովանդակությունը, ինչ փաստաթղթեր է պետք ներկայացնել, որովհետև շատ դեպքերում նրանք տեղյակ էլ չեն՝ ինչ պետք է անեն: Մինչև այս պահը մեզ 11 հազար անձ է դիմել Ռուսաստան մուտքի արգելանքը հանելու խնդրանքով: Մենք արդեն 9500 դիմում ուղարկել ենք Ռուսաստանի միգրոցիոն ծառայություն և ստացել ենք 7500 պատասխան: Այսօրվա դրությամբ, արդեն կարողացել ենք 3700 անձի համար հանել արգելանքը, ինչը եղել է լարված և ծանրաբեռնված աշխատանքի արդյունքում»,- ասաց Եգանյանը:

Եգանյանն ընդգծեց, որ ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայությունը ՀՀ քաղաքացիներին այս ծառայությունը մատուցում է բացարձակապես անվճար, շատ սրտացավ վերաբերմունքով: «Մենք դրա համար առանձնացրել ենք մի բաժին, որն իր կանոնադրական գործառույթներից դուրս կատարում է այդ աշխատանքը, որովհետև մեր կանոնադրության մեջ նման գործառույթ նախատեսված չէ: Սակայն մենք առանց տրտնջալու անում ենք այս ծանր, դժվար, բայց խիստ կարևոր աշխատանքը: Մի կարևոր հանգամանք էլ նշեմ, որ նման ձևաչափի համագործակցություն չկա որևէ այլ երկրի հետ: Սա հայ-ռուսական արդյունավետ համագործակցության լավ օրինակ է»,- ընդգծեց միգրացիոն ծառայության պետը:

Դիտարկմանը, թե լինում են դեպքեր, երբ ՌԴ միգրացիոն ծառայության կայքում երևում է, որ անձի արգելանքը հանված է, սակայն նրանց օդանավակայանից հետ են ուղարկում՝ պնդելով, որ արգելանքը դեռ հանված չէ, Եգանյանը պատասխանեց. «Այո, ցավոք, լինում են նման դեպքեր, սակայն ընդամենը 3-4 տոկոսի դեպքում է դա լինում: Դա կապված է նրա հետ, որ արգելանքը հանելուց հետո այդ տեղեկատվությունը ժամանակին չի հասնում սահմանապահ ծառայությանը: Այսինքն, միգրացիոն ծառայությունը պետք է այդ տեղեկատվությունն ուղարկի սահմանապահ ծառայություն, որը պետք է տեղայնացնի այն: Մեծ երկիր է, մեծ համակարգ է գործում, ուստի նման դեպքեր էլ կարող են լինել, սակայն դրանք ժամանակի ընթացքում կարգավորվում են»,- ընդգծեց Եգանյանը:

Նա նկատեց, որ Ռուսաստանի միգրացիոն ծառայությունն էլ բավականին ծանրաբեռնված է աշխատում, որպեսզի որքան հնարավոր է արագ խնդիրները կարգավորվեն: Եգանյանի խոսքով՝ ռուսական միգրացիոն ծառայությունը Հայաստանից ուղարկած յուրաքանչյուր դիմում ուսումնասիրելու համար աշխատող է առանձնացնում, որը պետք է ուսումնասիրի դիմող անձի գործունեությունը Ռուսաստանում, որի հիման վրա էլ հետագայում որոշում է կայացվում:

Եզրափակելով խոսքը՝ ՀՀ միգրացիոն ծառայության պետը նկատեց, որ երկու երկրների միգրացիոն ծառայությունների համագործակցությունը հայ-ռուսական համագործակցության լավ օրինակ է: 

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search