Աշնանացանի իրականացման գործում հողօգտագործողներին աջակցելու նպատակով ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից տրամադրվում են հավաստագրեր՝ սուբսիդավորված դիզվառելիք ստանալու համար:
Աշնանացանի իրականացման համար ԼՂՀ ԳԳԱՀ-ն կսուբսիդավորի դիզվառելիքի արժեքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի պաշտոնական կայք էջի փոխանցմամբ՝ դիզվառելիքը տրամադրվում է 1 հա-ին՝ սեփականաշնորհված տարածքի դիմաց՝ 60 լիտր, իսկ վարձակալածի դեպքում՝ 40 լիտրի չափով: Սուբսիդավորվող դիզվառելիքի առավելագույն չափը մեկ տնտեսվարող սուբյեկտի համար կազմում է ոչ ավելի, քան 20 հեկտար: Դիզվառելիքի արժեքի 100 դրամը սուբսիդավորվում է Հիմնադրամի կողմից, իսկ մնացած գումարը կանխիկ կերպով վճարվում է հողօգտագործողների կողմից՝ իրենց նախընտրած լցակայաններում: Անհրաժեշտ հավաստագրերի ձեռբերման համար անհրաժեշտ է դիմել ԳԳԱ հիմնադրամ:
Ըստ վառելիք մատակարարող կազմակերպությունների հետ կնքվելիք պայմանագրերի, դիզվառելիքի 1 լիտրի արժեքը չի գերազանցելու 450 դրամը:
Աշնանացան ցորենի մշակությամբ զբաղվող հողօգտագործողները և դիզելային վառելիքի առ ու վաճառքով զբաղվող կազմակերպությունների ղեկավարները Հիմնադրամի կողմից հայտարարված՝ դիզելային վառելիքի ձեռքբերման մրցույթին մասնակցելու համար պետք է հայտերը ներկայացնեն մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 20-ը: