Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում և Շուշիում կանցկացվի «Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնը (լուսանկարներ)

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընթացիկ տարվա սեպտեմբերի 17-19-ը կանցկացվի «Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոն, որի շրջանակներում տեղի կունենան Ֆրանսիան և նրա մշակույթը ներկայացնող մի շարք միջոցառումներ:

Ստեփանակերտում և Շուշիում կանցկացվի «Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնը (լուսանկարներ)

Ստեփանակերտում և Շուշիում կանցկացվի «Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնը (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍՖրանսիական օրեր Արցախում փառատոնի պաշտոնական տեղեկատվական ֆեյսբուքյան էջի  փոխանցմամբ՝ «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի պատվիրակության եռօրյա այցելության ծրագրով նախատեսվում են մի շարք պաշտոնական հանդիպումներ և մշակութային միջոցառումներ:

Մասնավորապես՝ կկայանան ընդունելություններ՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և Ազգային ժողովի և «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նախագահ Աշոտ Ղուլյանի կողմից:

Նախատեսվում են նաև Ստեփանակերտի Ֆրանսիայի պուրակում «Հավերժություն» քանդակի (հեղինակ՝ Թորոս) հանդիսավոր բացման և «Պոլ Էլյուարի Տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնի հիմնարկեքի արարողություններ, գրական-գեղարվեստական ցերեկույթ Ստեփանակերտի թիվ 1 դպրոցում «Ղարաբաղ-Ֆրանսիա» և «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակների ու բարեկամացած քաղաքների ներկայացուցիչների համատեղ նիստ:

«Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության պատվիրակությունը Շուշիում ներկա կգտնվի «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանի բացման արարողությանը,որից հետո կկայանա «Ֆոլիմաժ» ստուդիայի անիմացիոն ֆիլմերի շնորհանդես Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում, ինչպես նաև ֆրանսիական և արցախյան խոհանոցների ներկայացում Շուշիի «Հարսնաքար» ռեստորանում:

«Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնը կեզրափակվի Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամությունը խորհրդանշող բացիկների պատրաստման մրցույթով՝ Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում և Պատրիկ Ֆիորիի համերգով՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:



     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Արցախի ԱԳՆ. քննարկման փուլում են գտնվում տարբեր երկրների վարչական միավորների հետ նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության հռչակագրի չեղարկման վերաբերյալ արձագանքել է Վալանսի քաղաքապետը

Պետք է պատասխանատվություն կրել սեփական խոսքերի համար. Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը դիմում է դատարան

Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին

Search