Ամերիկյան հայտնի Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի 10-րդ սեզոնը կներկայացնի Քարդաշյանների ընտանիքի այցը Հայաստան: Քիմ և Քլոե Քարդաշյանների, Քանյե Ուեսթի և փոքրիկ Նորթի հայաստանյան այցի դրվագները հեռուստաշոուի եթերում կլինեն սեպտեմբերի 20-ից:
Քարդաշյանների այցը Հայաստան սեպտեմբերին կլինի էկրաններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հաղորդվում է, որ ռեալիթի շոուն Քարդաշյանների այցը Հայաստան կներկայացնի 4 մասով:
Ամերիկահայ հայտնի Քարդաշյանների ընտանիքն ապրիլի 8-ին ժամանել էր Երևան: Քիմ և Քլոե Քարդաշյանները շրջել էին մայրաքաղաքով` այցելել «Մայր Հայաստան» հուշարձան և «Կասկադ» համալիր` այդ ընթացքում լուսանկարվելով և շփվելով հայ երկրպագուների հետ, եղել Գեղարդում:
Ապրիլի 10-ին Քարդաշյաններն այցելել էին Հայոց ցեղասպանության հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին: Քարդաշյանների այցը մեծ ուշադրության արժանացավ նաև համաշխարհային մամուլում. տարբեր պարբերականներ և թերթեր նրանց այցի շնորհիվ անդրադարձան Հայոց ցեղասպանությանը: