Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այս պահին ընթանում է ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորիի համերգը:
Ֆրանսահայ հանրահայտ երգիչ Պատրիկ Ֆիորին համերգով հանդես եկավ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ուրախ եմ, որ հայրենիքում եմ», այս խոսքերով սկսեց իր համերգը ֆրանսահայ հանրահայտ երգիչը: Նա նշեց, որ Արցախում եղել է տասը տարի առաջ և ուրախ է` տեսնելով կատարված փոփոխությունները:
«Իմ ազգանունը Շուշանյան է, իսկ մորս կողմից տատիկս Շուշեցի է»,- հայտարարեց Պատրիկ Ֆիորին և հրապարակում հավաքված բազմահազար հանդիսատեսին ներկայացրեց իր երգացանկի սիրված կատարումները: Համերգի ընթացքում հնչեցին նաև հայկական երգեր, հանդիսատեսը հատկապես հուզմունքով լսեց «Դլե յամանը»:
Նշենք, որ սեպտեմբերի 17-ին Արցախում մեկնարկած «Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնը ավարտվեց այսօր` Պատրիկ Ֆիորիի համերգով: Փառատոնի շրջանակներում տեղի են ունեցել Ֆրանսիան և նրա մշակույթը ներկայացնող մի շարք միջոցառումներ: