Բրազիլական Սան Պաուլո քաղաքի ֆուտբոլային մարզադաշտերից մեկում 400 կարիքավոր զույգի համար կազմակերպվել է ամուսնական զանգվածային արարողություն:
Սան Պաուլոյի մարզադաշտում ամուսնացել է 400 կարիքավոր զույգ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ միջոցառման կազմակերպիչների խոսքով, ամուսնացել են այն զույգերը, ովքեր տարիներ շարունակ միասին են ապրում, ունեն թոռներ և երեխաներ, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով հարսանիք չեն կարողացել անցկացնել:
Աղբյուրը մանրամասնում է, որ աղքատների համար զանգվածային ամուսնության արարողությունը Բրազիլիայում կազմակերպվում է արդեն 9-րդ տարին անընդմեջ:
Հետաքրքրական է, որ այս միջոցառմանը կարող են մասնակցել միայն այն զույգերը, որոնց ամենամսյա ընտանեկան եկամուտը չի գերազանցում 1,000 դոլարը: