Artsakhpress

Մշակույթ

Հայկական լավաշը` շվեյցարացի պարուհու նոր բեմադրության ներշնչանք

Երեւանում անցկացվող «Հայֆեստ» 13-րդ միջազգային կինոփառատոնին մասնակցող դերասան, պարուսույց Գաբրիել Նյուհաուսը եւ հայկական «ՄԻՀՐ» թատրոնը փառատոնի շրջանակում համատեղ «Լավաշ» ներկայացումը պատրաստելիս օգտագործել են հայկական լավաշի պատրաստման որոշ շարժումներ:

Հայկական լավաշը` շվեյցարացի պարուհու նոր բեմադրության ներշնչանք

Հայկական լավաշը` շվեյցարացի պարուհու նոր բեմադրության ներշնչանք

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին NEWS.am-ին ասաց  Գաբրիել Նյուհաուսը, որը «Հայֆեստի»՝ Իսրայելից ժամանած մասնակիցն է եւ «Գաբրիել Նյուհաուս» թատրոնի հիմնադիրը:

«Ես լավաշի պատրաստման մասին ֆիլմն եմ նայել, մենք օգտագործել ենք որոշ շարժումներ, դրանից գաղափարներ են ծնվել, որոնք անհավատալի արդյունք են տվել»,- ասաց նա:

Գաբրիել Նյուհաուսը հայկական լավաշին ծանոթացել է միայն փառատոնին մասնակցելու համար Հայաստան ժամանելուց հետո: Նա պատմեց, որ հետաքրքրված է եղել տարբեր երկրներում հացի պատրաստման ձեւերով եւ նախկինում նույնպես նմանատիպ ներկայացումներ է ունեցել:

Հայկական լավաշը ծագումով Շվեյցարիայից պարուհուն ամենից շատ դուր է եկել իր տարբերվող տեսքի ու համի համար:

«Այլ վայրերում նման հացի տեսակներ հանդիպել եմ, բայց հայկական լավաշը ձեւով տարբեր է: Ես հավանեցի, թե ինչքան արագ պետք է այն ուտես, որ չչորանա: Այն ճկուն է, հնարավոր է փաթաթել` ինչպես ուզես»,- ասաց Գաբրիել Նյուհաուսը:

Շվեյցարուհին արդեն 10 օր է՝ ինչ Հայաստանում է, հասցրել է այցելել մի քանի վայրեր մայրաքաղաքում: Նա վաղը Գառնի կմեկնի, որտեղ հույս ունի իրականում տեսնել, թե ինչպես են հայկական լավաշը պատրաստում:

«Լավաշ» ներկայացումը նվիրված է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։ Գաղափարի հիմքում այն համոզմունքն է, որ ազգի պահպանման գրավականը մշակույթն է, իսկ հացն այն մշակույթն է, որը պահպանում է ապրելու եւ հարատեւելու գաղտնիքը։

Նշենք, որ «Հայֆեստն» անցկացվում է հոկտեմբերի 1-ից 8-ը: Փառատոնի շրջանակում Հայաստան է ժամանել 250 մասնակից 25 երկրից (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա, Ավստրիա, Ֆինլանդիա, Գերմանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Կանադա, Լեհաստան, Լիբանան, Իսրայել, Լիտվա, Հունգարիա, Չեխիա, Նորվեգիա, Հունաստան, Էստոնիա, Սերբիա, Ղազախստան, Բանգլադեշ, Ռուսաստան, Իրան, Վրաստան եւ այլն):


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search