ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության նախաձեռնությամբ` հոկտեմբերի 17-ին արցախյան մելիքանիստ Տող գյուղում տեղի կունենա Արցախյան գինու երկրորդ փառատոնը:
Տող գյուղում կանցկացնեն Արցախյան գինու երկրորդ փառատոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Փառատոնի ընթացքում կներկայացվեն մշակութային եւ համերգային ծրագրեր, կկայանա գինու բարիքների տոնավաճառ, ձեռագործության եւ արվեստի ցուցահանդես եւ վաճառք, հյուրերը կհամտեսեն նաեւ արցախյան խոհանոցի հայտնի ճաշատեսակները: