Artsakhpress

Սփյուռք

Շառլ Ազնավուրը կրկին Հայաստանում է

Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը այսօր՝ հոկտեմբերի 8-ին, երեկոյան ժամանել է Երևան։

Շառլ Ազնավուրը կրկին Հայաստանում է

Շառլ Ազնավուրը կրկին Հայաստանում է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ  «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Ազնավուրը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, արագ դուրս է եկել` պատճառաբանելով, որ հոգնած է։

91-ամյա շանսոնյեն Հայաստան է եկել որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ: Նա Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 31-րդ համաժողովի շրջանակում՝ Ֆրանսիայի պատվիրակության հետ:

Համաժողովի միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 10-ին Ազնավուրը մենահամերգ կտա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ից 11-ը Երեւանում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանը: Ընդհանուր առմամբ, համաժողովին մասնակցելու նպատակով Երեւան կժամանի Ֆրանկոֆոնիայի անդամ եւ դիտորդ, 5 մայրցամաքներ ներկայացնող 80 պետությունների 500 ներկայացուցիչ, որոնց մի մասը ներկայացված կլինեն արտաքին գործերի նախարարների մակարդակով։

Նախարարական հանդիպման շրջանակներում կազմակերպված է նաեւ հարուստ մշակութային ծրագիր: Որպես միջոցառումների գլխավոր մշակութային ձեռնարկ` հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է Շառլ Ազնավուրի համերգը: Հայաստան են ժամանելու Ֆրանսիայից եւ Հայիթիից երաժշտական խմբեր, որոնց կատարումները նախատեսվում են Երեւանում եւ Գյումրիում:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արաքսի ափամերձ հատվածով Արցախը Հայաստանին կապող երրորդ մայրուղին կկառուցվի

Լևոն Հայրապետյանի հիշատակին Վանքում խաչքար-հուշարձան է բացվել

Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն. Դավիթ Բաբայանը պատասխանել է Ռիչարդ Միլսին

Ճանապարհը փակած քաղաքացիների նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ. ԱՀ ոստիկանություն

Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնը գործում է նոր մասնաշենքում. հիմնարկ է այցելել Հանրապետության Նախագահը

Քաշաթաղի շրջանը վարչակազմի նոր ղեկավար ունի

Արցախյան ազատամարտում զոհված քաջորդիների հարազատներին այցելելը յուրօրինակ հոգու պարտք եմ համարում. Գևորգ Չաքմանյան

Մայրաքաղաքում հոսանքի ժամանակավոր անջատումներ կլինեն. «Արցախէներգո»

Հերմինե Նաղդալյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի նախագահ

Search