Artsakhpress

Քաղաքական

Սահմանադրական փոփոխություններ և 100%-անոց համամասնական ընտրակարգ. ինչպես են դրան վերաբերվում ԼՂՀ-ում

Սահմանադրական փոփոխություններ՝ անցում կառավարման խորհրդարանական մոդելին և 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ. այս թեման, առայժմ ոչ հրապարակային՝ ներքին քննարկումների մակարդակում քննարկվում է նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքական–հասարակական շրջանակներում։

Սահմանադրական փոփոխություններ և 100%-անոց համամասնական ընտրակարգ. ինչպես են դրան վերաբերվում ԼՂՀ-ում

Սահմանադրական փոփոխություններ և 100%-անոց համամասնական ընտրակարգ. ինչպես են դրան վերաբերվում ԼՂՀ-ում

Սահմանադրական փոփոխություններ՝ անցում կառավարման խորհրդարանական մոդելին և 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ. այս թեման, առայժմ ոչ հրապարակային՝ ներքին քննարկումների մակարդակում քննարկվում է նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքական–հասարակական շրջանակներում։

 Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում հղում անելով նրան, որ ղեկավարում է «Ազատ հայրենիք» կուսակցությունը, նկատեց, որ ձեռնպահ կմնա իր տեսակետը ներկայացնելուց:

«Սակայն առաջիկայում պարզ է լինելու, մենք էլ կարտահայտվենք, կասենք մեր կարծիքը՝ ինչպես ենք տեսնում»,- ասաց Արա Հարությունյանը, ով հարցին, թե նման խնդիրները հասունացա՞ծ էին Ղարաբաղում, թե սա հայաստանյան փորձի ընդօրինակում է, ԼՂՀ վարչապետը նկատեց, թե Հայաստանը ոչ մի կապ չունի և ԼՂՀ–ում միշտ էլ նման քննարկումներ եղել են։

«Խորհրդարանում պարբերաբար լինում են նման քննարկումներ, մանավանդ Դաշնակցությունն է այդ հարցը բարձրացնում՝ 100 տոկոսով համամասնական և պառլամենտական մոդելը: Եվ, դա, կրկնում եմ, ոչ մի կերպ չի առնչվում այսօր Հայաստանում իրականացվող այդ բարեփոխումների հետ»,– վստահեցրեց նա: 

Հիշեցնենք, որ կիսանախագահական, նախագահական մոդելի կողմնակիցները մշտապես Հայաստանի պարագայում առաջ են տարել այն թեզը, որ սառեցված հակամարտություն ունեցող երկրում պետք է ուժեղ նախագահական ինստիտուտ՝ միանձնյա որոշումների ընդունման առումով: Բնականաբար, այս թեզը տարածվում է նաև Լեռնային Ղարաբաղի վրա:

Արա Հարությունյանը համաձայնեց այս մասին հարցին ևս պատասխանեց՝ նկատելով.«Մենք պատերազմը երբ որ հաղթել ենք, նախագահական ինստիտուտ չի եղել, պառլամենտական է եղել: Եվ Իսրայելի օրինակն էլ կարող եմ բերել, որ պառլամենտական երկիր է և մշտապես գտնվում է պատերազմի մեջ: Բայց թույլ տվեք սրանով սահմանափակվենք»:

Լեռնային Ղարաբաղի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, Tert.am-ի հետ զրույցում դեմ արտահայտվեց կառավարման խորհրդարանական մոդելին՝ հիշելով. «Պատերազմի սկզբից Արցախը խորհրդարանական պետություն էր, և այն ժամանակ բավականին դժվար էին ընդունվում որոշումները և միայն իշխանության կենտրոնացումը թույլ տվեց դուրս գալ ճգնաժամերից, հատկապես Արթուր Մկրտչյանի (ԼՂՀ առաջին նախագահը – Tert.am) մահից հետո, երբ մի քանի ամիս շարունակ չէր հաջողվում խորհրդարանի նախագահ ընտրել և, փաստորեն, քաղաքական ճգնաժամ էր և միայն իշխանության կենտրոնացումը թույլ տվեց հաղթահարել ճգնաժամերը և երկու ճակատում հաղթանակ ունենալ»:

Հայկ Խանումյանն, ի ամփոփում, նշեց, որ ձևերից կախված չէ, երկիրը ժողովրդավարակա՞ն է, թե ոչ: Նա , որպես փոքր ու քիչ ֆինանսական ռեսուրսներ ունեցող կուսակցության նախագահ ձեռնտու է համարում 100 տոկոսանոց ընտրակարգը, բայց, այնուամենայնիվ, որոշակի վերապահումներ ունի:


«Ես կարծում եմ, որ 100 տոկոս համամասնականի դեպքում ներկայացուցչականության սկզբունքը խորհրդարանում պակասում է: Այսինքն՝ խորհրդարանը բացի օրենսդիր ու վերահսկող ֆունկցիաների, նաև ներկայացուցչական ֆունկցիա է կատարում, և այս դեպքում այդ ֆունկցիան դուրս է մղվում: Ես կարծում եմ, որ ժողովուրդը ունի օրենսդիր մարմնում մեծամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրելով՝ ներկայացուցիչներ ունենալու իրավունք»,- ամփոփեց նա:

ԼՂՀ խորհրդարանի անկախ պատգամավոր Վահան Բադասյանը , էլ նշելով, որ «օֆիցիալ քննարկումներ դեռ չկան», մանրամասնեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխվող տարբերակում նախատեսված փոփոխությունների օրենսդրական փաթեթը դեռ ներկայցված չէ խորհրդարան:

Վահան Բադասյանն օրինակ՝ կողմ է սահմանադրական փոփոխությունների, քանի որ ասաց.«Որպեսզի երկիրը լինի դեմոկրատական, պետք է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ: Ես համաձայն եմ դրան»:

Ինչ վերաբերում է կառավարման մոդելին, ապա նա նկատեց, որ ամեն դեպքում իշխանությունը պետք է հավասարակշռված լինի:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search