Աղքատության վերացման միջազգային օրն (International Day for the Eradication of Poverty) անմիջականորեն կապված է 1987թ. հոկտեմբերի 17-ի հետ։
Այսօր աղքատության դեմ պայքարի միջազգային օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Calend-ի փոխանցմամբ՝ այդ օրը Փարիզի Տրոկադերո հրապարակում հավաքվել էր ավելի քան 100 հազար մարդ, որպեսզի հարգանքի տուրք մատուցի ծայրահեղ աղքատությանը, բռնությանը եւ քաղցին զոհ դարձած մարդկանց։ Հավաքվածները աղքատությունը մարդու իրավունքների ոտնահարում էին որակել եւ հաստատել էին այդ իրավունքի պահպանման համար ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։ Համապատասխան հայտարարությունը փորագրվել էր հուշաքարի վրա, որը բացվել էր այդ օրը։
Այդ օրվանից հոկտեմբերի 17-ին մարդիկ ավանդաբար իրենց համերաշխությունն են հայտնում չունեւորներին։ 1992թ. դեկտեմբերի 22-ին ՄԱԿ ԳԱ-ն իր բանաձեւով հոկտեմբերի 17-ը հայտարարեց Աղքատության դեմ պայքարի միջազգային օր։