Artsakhpress

Ռազմական

Հայաստանի ռուսական ռազմակայանում վարժանքներ են անցկացվում դիպուկահարների մասնակցությամբ

Հայաստանի «Կամխուդ» բարձրլեռնային զորափորձարանում մարտավարական հատուկ վարժանքներ են սկսվել ռուսական ռազմակայանի դիպուկահարների ստորաբաժանման զինծառայողների մասնակցությամբ, որոնք ընթանում են 2015 ուսումնական տարվա ամփոփիչ միջոցառումների շրջանակներում:

Հայաստանի ռուսական ռազմակայանում վարժանքներ են անցկացվում դիպուկահարների մասնակցությամբ

Հայաստանի ռուսական ռազմակայանում վարժանքներ են անցկացվում դիպուկահարների մասնակցությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ծովի մակերեւույթից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա դիպուկահարները կիրականացնեն բարձրլեռնային կլիմայական բարդ պայմաններում գոյատեւման եւ դիպուկահարների դարանների կազմակերպման գործողություններ: Պարապմունքների ընթացքում մարտականին մոտ պայմաններ ստեղծելու համար լայնորեն կկիրառվեն նմանակման միջոցներ:

Տարվա ընթացքում դիպուկահարներն ավելի քան 380 ուսումնական ժամ յուրացրել են մարտավարական, կրակային, ինժեներային, ալպինիստական, հատուկ եւ այլ պատրաստություն, ընդ որում՝ հատուկ ուշադրություն Է դարձվել լեռնային տեղանքի պայմաններում անհատական նշանառման եւ թիրախների ընտրման կանոններին:

Դիպուկահարների ուսուցման ընթացքում պարապմունքների շուրջ 30 տոկոսն անցկացվել Է օրվա մութ ժամերին՝ գիշերային տեսունակության սարքերի կիրառմամբ:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վաղվանից բռնի տեղահանված արցախցիները ամսական 50 հազար դրամ կստանան. Փաշինյան

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում

Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի  մինչև 2024 թվականի  հունվարի 1-ը Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ

Սամվել Շահրամանյանը հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված մեր հայրենակիցներին

Արցախից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կտեղափոխվեն ՀՀ

ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Արցախից տեղահանված ընտանիքների մի մասը կտեղավորվի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում

Պեսկովն արձագանքել է Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հայտարարությանը

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է հարթակ և թեժ գիծ

Search