Լիբանանցի բժիշկներն անհանգստացած են, որ երկրի մայրաքաղաքում աղբահանության հետ կապված խնդիրներն ու աղբի կուտակումները կարող է լուրջ հիվանդություններ առաջացնել, եւ եթե իրավիճակը վերջնականապես դուրս գա վերահսկողությունից, չի բացառվում նաեւ խոլերայի եւ ժանտախտի տարածումը:
Բեյրութում աղբի կուտակումները կարող է խոլերայի եւ ժանտախտի պատճառ դառնալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ռիա նովոստինի» փոխանցմամբ, բնակիչները պատմել են, որ հորդառատ անձրեւների հետեւանքով աղբը դուրս է եկել փողոց եւ այն վերածել «կեղտի գետերի»:
Բժիշկ Էլիաս Հուրիի գնահատմամբ` իրավիճակը ծայրահեղ է եւ բազմաթիվ քաղաքացիներ հիվանդանոց են տեղափոխվել փորլուծության, աչքի բորբոքումի եւ քորի ախտանիշներով: «Սա նվազագույնն է, որ կարող է կատարվել աղբի կուտակումների պատճառով: Այդ կուտակումները կրծողների եւ միջատների համար վերածվում են ինկուբատորների, որոնք կարող են տարածել խոլերա եւ ժանտախտ»,- ասել է բժիշկը` հավելելով, որ արդեն կեղտոտված ոռոգման ջուրը կարող է լուրջ վտանգ հասցնել նաեւ ապագայում եւ տարատեսակ հիվանդաություններ տարածել գյուղատնտեսական մթերքների միջոցով: