Artsakhpress

Միջազգային

Թուրքական պետական հեռուստաալիքն ակնհայտ կողմնապահություն է արել նախընտրական ամսվա ընթացքում

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) նոր տվյալներ է հրապարակել խորհրդարանական ընտրություններին ընդառաջ պետական TRT հեռուստաընկերության կողմից ներքաղաքական կուսակցություններին տրամադրած հեռուստաժամանակի վերաբերյալ:

Թուրքական պետական հեռուստաալիքն ակնհայտ կողմնապահություն է արել նախընտրական ամսվա ընթացքում

Թուրքական պետական հեռուստաալիքն ակնհայտ կողմնապահություն է արել նախընտրական ամսվա ընթացքում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Թարաֆ» պարբերականը, խորհրդի անդամ Էրսին Օնգելը հայտնել է, թե ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցություններից յուրաքանչյուրի քանի թեկնածուի կամ անդամի է TRT-ն հրավիրել որպես հյուր:

Ըստ այդ տվյալների՝ վերջին մեկ ամսում TRT-ն 37 հյուր է ընդունել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, իսկ ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական, «Ազգայնական շարժում» և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություններից որևէ հյուրի չի հրավիրել:

Ավելի վաղ Օնգելը հրապարակել էր տվյալներ պետական հեռուստաընկերության կողմից կուսակցություններին տրամադրած եթերաժամանակի վերաբերյալ, որում երևում էր TRT-ի ակնհայտ կողմնապահությունը: Տվյալների համաձայն՝ TRT հեռուստաընկերությունը նախընտրական 25 օրվա համար իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ)՝ 30 ժամ, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությանը (ՀԺԿ)՝ 5 ժամ, «Ազգայնական շարժում» կուսակցությանը (ԱՇԿ)` 1 ժամ և 10 րոպե, իսկ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը (ԺԴԿ)՝ ընդամենը 18 րոպե, ինչը հարյուր անգամ պակաս է իշխող կուսակցությանը տրամադրված եթերաժամանակից:

Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան 2015 թվականի նոյեմբերի 1-ին: Պատգամավորական մանդատների համար կպայքարեն 16 կուսակցություն, որոնցից հիմնական պայքարի մեջ կմտնեն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ) և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ): ԱԶԿ-ն, ՀԺԿ -ն և ԺԴԿ-ն իրենց թեկնածուների շարքում առաջադրել են նաև հայերի, ովքեր նախորդ խորհրդարանական ընտրություններում արդեն պատգամավոր էին ընտրվել: Երկրի ներսում և դրսում ընտրություններում օգտագործելու նպատակով տպագրվել է 75 միլիոն 288 հազար 955 քվեաթերթիկ: Ընտրություններին կմասնակցի 54 միլիոն 49 հազար 940 մարդ Թուրքիայում և ևս 2 միլիոն 899 հազար մարդ արտերկրում:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search