Չեչնիայի իրավապահ մարմինները կարողացել են կանխել Ռամզան Կադիրովի դեմ մահափորձը, հաղորդում է interfax.ru-ն։
Չեչնիայում կանխել են Ռամզան Կադիրովի դեմ մահափորձը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ Չեչնիայի ղեկավարը ներել է Արգունից երիտասարդներին, որոնց տեղի իրավապահ մարմինները ձերբակալել են նախօրեին։
«Ձերբակալվածներն ահաբեկչություն էին նախապատրաստում Կադիրովի դեմ։ Չնայած դրան՝ Չեչնիայի ղեկավարը ներել է երիտասարդներին և նրանց փոխվելու հնարավորություն է տվել»,- ասված է տեղական հեռուստաալիքներից մեկի հաղորդագրությունում։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Կադիրովը վահաբական գաղափարախոսությամբ տարված երիտասարդ չեչենների հետ հանդիպման ընթացքում կարողացել է նրանց ճիշտ ուղու վրա դնել: