Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կայացել է Սամվել Գաբրիելյանի հիշատակին նվիրված ցուցահանդես

Շուշիի Հակոբ Գյուրջյանի անվան ինստիտուտի նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է Արցախի Հանրապետության վաստակավոր նկարիչ Սամվել Գաբրիելյանի հիշատակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողություն:

Ստեփանակերտում կայացել է Սամվել Գաբրիելյանի հիշատակին նվիրված ցուցահանդես

Ստեփանակերտում  կայացել  է  Սամվել  Գաբրիելյանի հիշատակին նվիրված ցուցահանդես

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ցուցահանդեսին բացման խոսքով հանդես է եկել Հակոբ Գյուրջյանի անվան ինստիտուտի ռեկտոր Յուրի Հովհաննիսյանը:

«Այս ցուցահանդեսում առկա է նկարչի հետևորդ ուսանողների աշխատանքները՝ նպատակ ունենալով այսպես արտահայտել իրենց յուրօրինակ հարգանքն ու մեծարանքը նկարչի հիշատակին»,- ասել է Յու. Հայրապետյանը և հավելել, որ ցուցահանդեսին ներկայացված ուսանողության տարբեր տեսակի աշխատանքները թվով 87-ն են, և բոլոր գործերում էլ երևում են Ս. Գաբրիելյանի ավանդը, ներդրումը, հորինվածքների ոճն ու խորությունը:


Ս. Գաբրիելյանի ուսանողուհի Արմինե Ավագիմյանը ընդգծել է, որ վարպետ-ուսուցչից, իրոք, իրենք շատ բան են սովորել: «Ամենակարևորն այն է, որ գեղանկարիչ լինելը ոչ թե մասնագիտություն է, այլ Բարձրյալի կողմից տրված կոչում: Այո´ իրական արվեստագետը միշտ պետք է հավատարիմ մնա իր արվեստին՝ նկարչի կոչմանը,- ասել է Ա. Ավագիմյանը և նշել.- որ նա հպարտ է, որ ճանաչել եմ Սամվել Գաբրիելյան մտավորականին»:

 

Նկարչի այրին՝ Անժելա Գաբրիելյանը, չկարողանալով զսպել հուզմունքը, ասել է. «Դժվար է հավատալ, որ նա մեզ հետ չէ:

Այս ցուցահանդեսն ապացուցում է, որ նա միայն ֆիզիկապես է բացակա: Սամվելը մոլեռանդորեն սիրահարված էր իր գործին, իր արվեստին և իր գիտելիքներն էլ սիրով փոխանցել է իր ուսանողներին՝ հիմնելով գաբրիելյանական իր դպրոցը»,- և ավելացրել, որ ցուցահանդեսն իսկական անակնկալ էր ընտանիքի անդամների համար:

 

Նկարչի մայր Նունե Գաբրիելյանը հպարտ է , որ իր վաղամեռիկ որդին հասցրել է Արցախ աշխարհն ու արցախցուն ներկայացնել ու ճանաչելի դարձնել շատ երկրների ժողովուրդների:

 

 

 

 

Այնուհետև ներկաները շրջել են պատկերասրահով՝ դիտելով Ս. Գաբրիելյանի հետնորդ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը:


Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարիևե Աղաբալյանը, նկարչի հարազատները, ուսանողներ և այլք:



     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել. քաղաքացին անմիջապես մեկուսացվել է

Ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը. հայտնի են թեկնածուների համարները քվեաթերթիկում

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Կոչ եմ անում իմ աջակիցներին ինքնուրույն որոշում կայացնել ապրիլի 14-ին. Սամվել Բաբայանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ոչ մեկին չի սատարի

Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. Նրանց թեստերի պատասխանները կստացվեն վաղը

Միրիկ գյուղի՝ կորոնավիրուսով վարակված բնակչի վիճակը կայուն է, նրա հետ շփված անձանց մոտ վարակին հատուկ որևէ ախտանշան չկա

Մի շարք գյուղմթերքներով, այդ թվում՝ ցորենով, զգալի աջակցություն ենք ցուցաբերելու Մայր հայրենքին. Արայիկ Հարությունյան

Թեստավորված անձանից երկուսի մոտ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս․ ԱՀ ԱՆ

Search