Artsakhpress

Տնտեսական

Գյուղնախարարն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

Այսօր ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը, պաշտոնավարման 100 օրվա լրանալու կապակցությամբ, ասուլիս է հրավիրել։

Գյուղնախարարն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

Գյուղնախարարն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նշելով, որ ոլորտում իրականացված բազմաթիվ ծրագրերին զուգահեռ՝ դեռևս առկա են բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրներ՝ գյուղնախարար Ա. Մխոյանը կարևորել է նոր և բերքատու մշակաբույսերի ներդրման, դրանց գրագետ մշակման մեթոդների ուսուցման և արդի տեխնոլոգիաների կիրառման նշանակությունը գյուղատնտեսության զարգացման գործում։

Ա. Մխոյանի խոսքով՝ այդ ծրագրերի իրագործման նպատակով՝ գյուղնախարարության մասնագետներն առավել հաճախակի կհանդիպեն հողօգտագործողների հետ՝ նրանց ցուցաբերելով անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն և աջակցություն։ Նախարարության կողմից բազմակողմանի աջակցություն կցուցաբերվի բոլոր նրանց, ովքեր կզբաղվեն բարձր բերքատվություն ունեցող բույսերի նոր տեսակների մշակմամբ։ Նոր մշակաբույսերի զարգացման ծրագիրը ներառում է, մասնավորապես, նռան, թզի և պիստակենու նոր տեսակների մշակումը։ Ներկայացնելով առկա խնդիրների լուծման իր տեսլականը՝ գյուղոլորտի ղեկավարը շեշտադրել է, որ դրանց լուծմանն ուղղված ծրագրերի մշակման և իրագործման ընթացքում հաշվի է առնվելու առաջին հերթին լուրջ կորուստներից ու սխալներից խուսափելու հանգամանքը։ Բացի այդ, ծրագրերը կիրագործվեն սեղմ, խելամիտ ժամկետներում՝ արդյունավետ ու ռացիոնալ օգտագործելով ունեցած հնարավորությունները։

Գյուղնախարարն անելիքներից կարևորել է հատկապես ոռոգման ցանցի արդիականացումը, ընդլայնումն ու բարելավումը. նախարարությանը հատկացված միջոցների մեծ մասը կուղղվի նոր պոմպակայանների, անձրևային, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրմանն ու ջրամբարների կառուցմանը։

Անդրադառնալով անասնապահության ճյուղի զարգացման ծրագրերին՝ նախարար Ա. Մխոյանն ասել է, որ, ի թիվս նախատեսվող այլ միջոցառումների, այսուհետ էլ կշարունակվի ֆերմերներին տոհմային ցուլեր տրամադրելու գործընթացը։ Նախարարի խոսքով՝ գյուղատնտեսության զարգացումը խթանելու համար ներկայումս աշխատանքներ են տարվում վերամշակման նոր ճյուղերի ստեղծման ուղղությամբ։ Գյուղատնտեսական արտադրանքի վերամշակմամբ զբաղվելու կարևոր նախադրյալներից նախարար Ա. Մխոյանը հատկանշել է այն գործոնը, որ կառավարության որոշմամբ՝ վերամշակող տնտեսվարողներն ավելացված արժեքի հարկ չեն վճարում։

Ամփոփելով խոսքը՝ Ա. Մխոյանն ընդգծել է, որ բոլոր խնդիրների լուծմանն ու ծրագրերի արդյունավետ իրագործմանը հասնելու նպատակով՝ գյուղնախարարությունն իր քաղաքականության հիմքում դնելու է բնագավառում արհեստավարժ և փորձառու կադրեր ընդգրկելու աշխատելաոճը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search