Ընթացիկ տարվա նոյեմբերի 1-30-ը Ստեփանակերտում հայտարարված է ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման միամսյակ:
Միամսյակին կներգրավվեն պետական ու մասնավոր կազմակերպություններ. փոխքաղաքապետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ, միամսյակի աշխատանքների համակարգման հանձնաժողովի նախագահ Արմեն Հակոբյանը տեղեկացրեց, որ քաղաքի տարբեր հատվածներում իրականացվում է բարեկարգման աշխատանքներ:
Ա. Հակոբյանի խոսքով՝ ակադեմիկոս Թախթաջյանի անվան Ստեփանակերտի բուսաբանական այգու մասնագետներն ու բանվորները սանիտարական էտ են իրականացնում:
«Աշնանային էտին զուգընթաց, միաժամանակ «ծերացած» ծառերը փոխարինվում են ջահել տնկիներով»,- նշել է քաղաքապետի տեղակալը, և ավելացրել, որ մայրաքաղաքում արդյունավետ աշխատանքներ են տարվում սանիտարական մաքրության բարելավման և բարեկարգման ուղղությամբ:
Փոխքաղաքապետը տեղեկացրեց նաև, որ միամսյակին շուտով կներգրավվեն նաև պետական ու մասնավոր կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ: