Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ նախատեսվում է Ստեփանակերտի հուշահամալիրում ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող կանգնեցնել:
Ստեփանակերտի հուշահամալիրում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող կկանգնեցվի
Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ նախատեսվում է Ստեփանակերտի հուշահամալիրում ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող կանգնեցնել: «Զանգակատուն» խորագրով հուշակոթողի նախագիծը մշակել են ճարտարապետներ՝ Վլադմիր և Միքայել Սարգսյանները:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հուշարձանի նախագծի համահեղինակ Միքայել Սարգսյանը նշեց, որ նախագծի էսքիզային մշակման աշխատանքները սկսել են դեռևս 2 տարի առաջ, որի արդյունքում, 20 տարբերակներից Ճարտարապետական խորհրդի կողմից ընտրվել է մեկը,որն իր չափերով, տեսքով ու բարձրությամբ համահունչ էր այն տարածքին,որտեղ նախատեսվում է կանգնեցնել հուշակոթողը:
Ըստ ճարտարապետի տեղեկատվության Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի արցախյան տարբերակի կառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են:
«Զանգակատունը կկառուցվի Սզնեքի սպիտակ մարմարով և կունենա 18 մետր բարձրություն: Ընդ որում հուշակոթողի զանգը նախատեսված է այնպիսի բարձրության վրա, որպեսզի այն հնչեցնելը հասանելի լինի բոլոր այցելուների համար»,- ասաց Մ. Սարգսյանը՝ հավելելով, որ կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցը: