Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր նախարար Արամ Մխոյանը:
Գյուղնախարարը ներկայացրել է նորանշանակ տեղակալին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես «Արցախպրես»-ին հայտնեցին ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունից, գյուղնախարարը ջրային տնտեսության և ջրային տնտեսությունը համակարգող բաժնին և տեսչության աշխատակիցներին ներկայացրել է գյուղատնտեսության նորանշանակ փոխնախարար Գևորգ Վերանյանին, ով կհամակարգի ջրային ոլորտը:
Այնուհետև ներկայացվել է նաև «Ջրային տնտեսություն» ՓԲԸ նորանշանակ տնօրեն Վիտալի Դանիելյանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ջրային տնտեսության կառուցվածքում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում կազմավորված ջրային տնտեսության կենտրոնացված համակարգի կազմում է ընդգրկվել նաև «Մարտակերտի ջրային տնտեսություն» ՓԲԸ-ն: