«Շառլ դե Գոլ» ֆրանսիական ավիակրի տախտակամածային ավիացիան առաջին մարտական թռիչքներն Է կատարել, որպեսզի հարվածներ հասցնի «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դիրքերին:
«Շառլ դե Գոլ»-ի տախտակամածային օդուժն առաջին հարվածներն է հասցրել ԻՊ-ի դիրքերին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին, հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով զինվորական աղբյուրների:
Ավիակիրը Միջերկրական ծովի արեւելյան շրջան Է ժամանել նոյեմբերի 22-ի գիշերը:
Սպասվում Է, որ ավիակրի ռազմարշավը կշարունակվի առնվազն չորս ամիս. այդ մասին հաղորդել են ֆրանսիական ԶԼՄ-ները, սակայն առաքելության տեւողությունը կարող Է ավելացվել:
Նավի վրա գտնվում են Rafale 18 կործանիչ, Dassault Super-Etendard ութ գերձայնային տախտակամածային գրոհայիններ, ինչպես նաեւ հեռավոր ռադիոլոկացիոն հայտնաբերման Hawkeye երկու տախտակամածային ինքնաթիռներ: Ավիակրի անձնակազմը բաղկացած Է 1,9 հազար նավաստիներից, օդաչուներից եւ մեխանիկներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: