Artsakhpress

Տնտեսական

ՍԱՊԾ-ն սպառողներին թեժ գիծ է առաջարկում. «Արցախպրես»-ին մանրամասներ է հայտնել ծառայության պետը

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում (ՍԱՊԾ) (047)96-01-30 հեռախոսահամարով դեկտեմբերի 3-ից գործում է թեժ գիծ:

ՍԱՊԾ-ն սպառողներին թեժ գիծ է առաջարկում. «Արցախպրես»-ին մանրամասներ է հայտնել ծառայության պետը

ՍԱՊԾ-ն  սպառողներին թեժ գիծ է առաջարկում. «Արցախպրես»-ին մանրամասներ է հայտնել ծառայության պետը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Լևոն Սարգսյանը նշել է, որ սկզբնական շրջանում թեժ գիծը գործելու է միայն աշխատանքային ժամերին` 9:00-18:00-ն:

«Քանի որ ՍԱՊ ծառայության հիմնակամ խնդիրն է խանութներում ժամկետանց ապրանք- ների հայտնաբերելը, ծառայության աշխա- տակիցներն անցած տարվանից մինչ այսօր օրը 2-3 անգամ խանութներում դի- տարկում են իրականացնում` հայտ- նաբերելով և ոչնչացնելով ժամկետանց ապ- րանքներ: Այդ առումով մենք ունենք լուրջ հաջողություններ։ Այս զարգացումը մեզ թույլ է տալիս, որ հետագայում մեր դիտարկումները լինեն ավելի արդյունավետ ,-ասել է Լ. Սարգսյանը և հավելել։-Թեժ գծի գլխավոր նպատակն է՝ յուրաքանչյուր դիտարկում լինի թիրախային, այսինքն՝ դիտարկման ընթացքում համոզված լինենք, որ տվյալ խանութում առկա է ժամկետանց սննդամթերք:

Ծառայության կանոնադրության սկզբունքներից են թափանցիկությունը և վստահ տեղեկատվության սկզբունքը, որոնցով նաև ապահովում ենք հետադարձ կապը: Բացի դրանից, մոտ 100 խոշոր և միջին խանութներում սկզբնական շրջանում պլանավորել ենք, հատկապես դրամարկղի մուտքի մոտ, պաստառներ կպցնել, որպեսզի սպառողները կարողանան զանգահարել ծառայություն` հայտնելու համար իրենց բողոքները»:

Լ. Սարգսյանի խոսքով` զանգահարելու դեպքում սպառողը պարտադիր պետք է հայտնի իր անուն- ազգանունը և այն հեռախոսահամարը, որից զանգահարել է։ ՍԱՊ ծառայության աշխատողը ընդունելու է թեժ գծի զանգերը` իրազեկվելով տեսչությանը առնչվող բողոքներին և համապատասխանաբար հաղորդելու  է      ըստ տեսչության բաժինների, որից հետո համապատասխան տեսչությունն օպերատիվ կերպով բաղոք-հարցերին էլ լուծում կտա:

«Ընդհանուր առմամբ, քաղաքացիները պետք է զանգահարեն այն դեպքում, երբ հանդիպել են ժամկետանց սննդամթերքի, երբ սննդամթերքի փաթեթավորման կամ տարայի վրա պիտանելիության ժամկետը բացակայում է կամ էլ այն ընթեռնելի չէ և կամ էլ փաթեթների վրա առկա մակնշումներն անընթեռնելի են:

Թեժ գծի կարևոր նպատակներից է նաև սպառողների միջոցով ծառայության հսկողությունը ավելի բարձրացնելը, քանի որ մեր նպատակն է ապահովել ողջ հասարակության սննդի անվտագությունը»,- մանրամասնել է Լ. Սարգսյանը և ավելացրել, որ յուրաքանչյուր շաբաթվա աշխատանքնային վերջին օրը ծառայության աշխատակիցները վերլուծելու են տարվող աշխատանքների արդյունքները՝ առանձնացնելով այն ապրանքախմբերը, որոնցից հաճախակի են բողոքներ լինում:

«Սկզբնական շրջանում հնարավոր է լինեն ակտիվ կամ պասիվ զանգեր, որոնք, կարծում եմ, մի քանի ամսից կկարգավորվեն: Նշեմ նաև, որ տոնական օրերին ծառայությունն իրականացնում են հերթապահ տեսուչները,-ասել է Լ. Սարգսյանը և ընդգծել,- հետագայում հնարավոր է, որ թեժ գիծը նաև մատուցի շուրջօրյա ծառայություն, որի իրականացման համար անհրաժեշտ կլինեն որոշակի տեխնիկական ռեսուրսներ ևս»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search