Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հաստատել է, որ ծայրահեղական «Իսլամական պետության» կողմից սպանված տղամարդը ազգությամբ չեչեն է:
Կադիրովը հաստատել է ԻՊ-ի կողմից չեչեն տղամարդու գլխատվելը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Այո, նա ռուսաստանցի է, չեչեն է և նրան գլխատել են»,- Panorama.am-ի փոխանցմամբ՝ նշել է Կադիրովը՝ հավելելով, որ որևէ տեղեկություն չկա, որ կհաստատի, թե իբր տղամարդը ներգրավված է եղել ԻՊ-ի շարքերում և մասնակցել է նրանց գործողություններին:
«Ես այդ վարկածին չեմ հավատում: Նա այնպես էր նստած, կարծես ասած լինեին, որ նկարահանում են անում և վերջացնելուց հետո ազատ կարձակեն: Չեչենները հիշում են, գիտեն և ոչինչ այսպես չեն թողնի: Նա, ով գլխատել է մեր քաղաքացուն և սպառնում է մեր երկրի անվտանգությանը, երկար չի ապրի, մենք նրանց մեկ վերջնակետ ունեցող տոմսով այն աշխարհ կուղարկենք»,- նշել է Չեչնիայի նախագահը:
Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ ԻՊ գրոհայինները տղամարդու էին գլխատում: Այդ կապակցությամբ ԻՊ աղբյուրները հաղորդել էին, որ գերեվարվածը իբրև ռուս լրտես է: