Կուբանի կազակները Թուրքիայի գործողությունների դեմ ուղղված հանրահավաք են անցկացրել՝ իրենց բողոքը հայտնելով Թուրքիայի ավիացիայի կողմից թուրք-սիրիական սահմանին ռուսական «Սու-24» ռազմական օդանավը խոցելու դեմ:
Կուբանի կազակներն այրել են Էրդողանի եւ Օբամայի խրտվիլակները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Տեմրյուկի կազակական բաժնի ատաման Իվան Բեզուգլին:
Նրա խոսքով, հանրահավաքին մասնակցել է Թամանի կազակական բաժնի 500 կազակ : Չի նշվում, թե որտեղ է կոնկրետ անցկացվել միջոցառումը:
Բեզուգլին պատմել է, որ կազակներն այրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խրտվիլակները, որովհետեւ համարում են, որ Թուրքիան ռուսական օդանավը խոցել է «ԱՄՆ-ի հրահանգով»: