Դեկտեմբերի 1-ից Արցախում մեկնարկած մարդահամարի աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, ինչը հնարավորություն կտա հաստատված ժամանակացույցի համապատասխան ավարտին հասցնել գործընթացը:
Ինչպե՞ ս են ընթանում մարդահամարի աշխատանքները. «Արցախպրես»-ը զրուցել է ԱՎԾ պաշտոնյայի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԼՂՀ ազգային վիճակագրական ծարառության նախագահի՝ մարդահամարի գծով տեղակալ, մարդահամարի վարչության պետ Միքայել Սողոմոնյանը: Նրա խոսքով, եղանակային պայմաններն ու այդ պատճառով որոշ համայքներում տեղի ունեցած էլեկտրական հոսանքի անջատումները մի փոքր խոչընդոտել են մարդահամարի աշխատանքների ընթացքին, սակայն խնդիրներն արդեն հարթվել են, և այն կրկին ակտիվ ընթացք է ստացել:
Մարդահամարի վարչության պետի հավաստմամբ, բնակչությունն, ընդհանուր առմամբ, ըմբռնումով է մոտենում համապետական նշանակության այդ միջոցառմանը, որի շնորհիվ արդեն հասցրել են իրականացնել աշխատանքների 75-80 տոկոսը: «Հաշվարարների մի մասն իրենց տեղամասերում արդեն ավարտել են համապատասխան գրանցումներն, և այժմ վերստուգում են լրացված հարցաթերթիկները»,- ասել է Սողոմոնյանը:
Մարդահամարի ժամանակացույցի համաձայն՝ դեկտեմբերի 9-ից հետո ընտրանքային եղանակով կիրականացվի բնակելի միավորների վերստուգիչ շրջագայություն՝ ստուգելու լրացված տվյալների հավաստիությունն ու ճշտությունը: Այնուհետև բոլոր նյութերն, ըստ մեր զրուցակցի, համապատասխան տեղամասերի ու ԱՎԾ բաժնների միջոցով կփոխանցվեն մարդահամարի վարչությանը:
Նշենք, որ մարդահամարի արդյունքների վերաբերյալ նախնական տվյալները կհրապարակվեն եկող տարվա ապրիլին, իսկ վերջնական տվյալները 2016-ի վերջին: